Հայրենագիտություն

Բնական պաշարներ

Բնության մեջ եղած ամեն, ինչ մարդիկ օգտագործում են իրենց կարիքների համար, համարվում է բնական պաշար: Օրինակ՝ կաուչուկի ծառը գոյություն է ունեցել անհիշելի ժամանակներից, բայց այն պահից, երբ մարդիկ սովորեցին դրա հյութից ռետին ստանալ անվադողեր և շատ այլ իրեր պատրաստելու համար, այդ զարմանա­հրաշ ծառը բնական պաշար համարվեց:

Երկրի բնական պաշարները բազմազան են: Դրանցից ամենա­կարևորներն են հողը, օդը, ջուրը, արևի ջերմությունն ու լույսը: Բնական պաշարներ են ապարները, մետաղները, հանածո վառելիքը: Բնական պաշար են նաև բույսերն ու կենդանիները, որոնք մարդն օգտագործում է որպես սնունդ կամ արտադրության համար հումք, ասենք՝ բամբակից, վուշից ու բրդից թել են ստանում, կաշվից կոշիկ են կարում և այլն: Բույսերն ու կենդանիները համարվում են վերանակնգնվող պաշարներ:

Կարո՞ղ եք բացատրել ինչու:

Բայց բնության բարիքների մի մասն էլ չվերականգնվող Է: Դրանց պաշարներն անսահման չեն և կարողեն սպառվել:

Բնության բարիքները խնայելու միջոց է երկրորդային օգտագոր­ծումը: Օրինակ՝ օգտագործված թուղթը, թիթեղյա տուփերը, պլաստ­մասե իրերը, ապակին կարելի է վերամշակել և կրկին օգտագործել: