Без рубрики, Ուսումնական ամառ, մայրենի

Ուսումնական ամառ, մայրենի

Այս ամառ ես կարդացել եմ երկու գիրք, որոնք են երկարգուլպա Պիպին և Ջելսոմինոն խաբեբաների աշխարհում։

Երկարագուլպա Պիպին չուներ ծնողներ։Նրա հայրը նավապետ էր և նրանք հաճախ ճամփորդում էին։Նավը քշելուց Պիպիի հայրիկի նավը շուռ էր եկել, բայց Պիպին մտածում էր որ իր հայրը ընկել է մի կղզի որտեղ ապրում էին սևամորթերը ու իր հայրը դարձել է սևամորթերի թագավորը։Նրա մայրը մահացել էր երբ Պիպին դեռ շատ փոքր էր, բայց Պիպիի կարծիքով նրա մայրը հրեշտակ է և Պիպին հաճախ վերև է նայում և ձեռքով անում իր մայրիկին։Երկարագուլպա Պիպին անցկացնում է իր ժամանակը նրա ընկերներ Անիկա և Թոմիի հետ։

Մի երկրում, ուր ինքնիշխան բռնակալի հրամանով ամեն ինչ հակառակ է գործում, և աարգելված է ասել ճշմարտությունը, հայտնվում է հզոր ձայնով Ջելսոմինոն, ով իր համկրելի ընկերների օգնությամբ ջախջախում է բռնատիրությունը, և անկեղծությունը հաղթում է։Այս գրքում Ռոդարին ապացուցում է իրականությունը քննադատի աչքով զննելու իր արտասովոր ունակությունը, ինչպես նաև մեծ փութաջանությամբ և ոճի նրբագեղությամբ դեպի երևակայական աշխարհ, որը հիմնված էանձնվիրության, վեհանձնության, ընկերասիրության վրա․ Ջելսոմինոն իր ձայնով և համակրելի կերպարով մեզ կոչ է անում լավատեսությամբ նայելու ապագային։

  • Հարցեր, որոնց պետք է անդրադառնալ գիրքը կարդալիս
    • Ո՞վ է գրքի հեղինակը (գտնել համացանցից տեղեկություններ նրա մասին, էլ ի՞նչ գրքեր է գրել):
    • Ջաննի Ռոդարին Երկնագույն նետի ճանապարհորդությունը, Ջելսոմինոն խաբեբաների աշխարհում, Հեքիաթներ երեք վերջաբանով
      • Ո՞վ էր գրքի հերոսը, ինչպիսի՞ն էր նա:
    • Գրքերից մեկի հերոսը Ջելսոմինոն էր, իսկ մյուսը երկարագուլպա Պիպին։
      • Գրքից դուրս գրիր մեկ էջի սահմանում քեզ դուր եկած հատվածը, հիմնավորիր, թե ինչու ես ընտրել հենց այդ հատվածը:
    • Ջելսոմինոի գրքից ինձ դուր եկավ այն էջը, որտեղ Ջելսոմինոն ազատեց Կաղլիկին պատից, իսկ երկարագուլպա Պիպիից այն էջը որտեղ Պիպին ծանոթացավ Թոմիի և Անիկայի հետ։
      • Ի՞նչ սովորեցիր այս գրքից:
    • Ջելսոմինոյի գրքից ես սովորեցի, որ ստելը լավ բան չէ և պետք չէ ստել։
    • Իսկ Պիպիից, որ պետք է լավ պահել մեզ։
      • Գիրքը քեզ դո՞ւր եկավ, ինչպե՞ս կներկայացնես այս գիրքը, որ քո ընկերներն էլ ցանկանան այն կարդալ:
    • Այս գրքերը շատ հետաքրքիր են այն մարդկանց համար որոնք սիրում են հետաքրքիր պատմություներ։
      • Առաջարկիր գիրք, որի մասին լսել ես, բայց մեր ընթերցասրահում չկա:
    • Ես առաջարկում եմ կարդալ Անահիտը։