Без рубрики, Մայրենի

Դերանուներ

235. Ընդգծված բառը ո՞ւմ անվան փոխարեն է գրված:

Օրինակ

Անանիա Շիրակացին յոթերորդ դարի գիտնական էր: Նա Երկիրը գնդաձև էր պատկերում և բաժանում էր կլիմայական յոթ գոտիների: Նա — Անանիա Շիրակացին։

Հիմա ես սրա գլխին մի խաղ կխաղամ,- ասաց Տիգրանը:Ես-Տիգրան

Ես արդեն հոգնել եմ ու հենց առավոտյան տուն եմ գնալու,- ասաց Նվարդը։Ես-Նվարդ

Դու ինչո՞վ liu զբաղված, ի՞նչ tu անում այդտեղ,- հարցրեց մայրը տղային:Դու-տղա

Առաջինը դո՛ւ մտիր,- Ռուբենին առաջարկեց տղան։Դու-Ռուբեն

Վարորդը նոր միայն նկատեց մեզ։ Նա ապակու ետևից ժպտաց և ձեռով կանչեց։Նա-վարորդ

Նա թվաբանությունից ամենաուժեղն ընկերուհուն գովում էր Նվարդը։Նա-ընկերուհի

236. Ի՞նչ անուն կտաս ես, դու, նա բառերին:

Ես, դու,նա-ն անձնական դերանուններ են։

237. Ընդգծված բառն ո՞ւմ անվան փոխարեն է դրված:

Օրինակ`

-Տիգրա՛ն, ես տուն եմ գնում, իմ գնալու ժամանակն է։ Ես — Նա, ով խոսում է Տիգրանի հետ։

Ես մի քիչ հետո կգամ, Լևո՛ն, մի քիչ էլ մնամ այստեղ ու գամ,

Նա-ով խոսում է Լևոնի հետ։

Դու լռում ես, նրանց մասին նոր բան ես իմացել լռում,- Լևոնը: ni ինձ չես ասում։ հետաքրքրությունից Դու ինչո՞ւ ես վառվում

Դու-ում հետ խոսում է Լևոնը։

Միայն թե դու շո՛ւտ արի, իմ թթվածինը վերջանում t,- զգուշացրեց Լևոնը:

Դու ում հետ խոսում է Լևոնը։

Նա մեզ էլ չի կարող խանգարել,- ընկերոջը հանգստացնում tp Տիգրանը:

Նա ում մասին խոսում է Լևոնը և ընկերը։

238. Ընդգծված բառն ո՞ւմ անվան փոխարեն է դրված:

Մենք կարող ենք սրան լռեցնել, եթե անջատող կոճակը

գտնենք,- շշնջացի ես: Մենք-ես և նա, ում խոսում եմ

Մենք ի՞նչ կապ ունենք այդ պատմության հետ,- զայրացավ

Հայկը:Մենք -հայկը և նա ում հետ խոսում է։

դուք եք հորինել, ոչ մի ռոբոտ էլ չկա,- զայրացած ասաց Նվարդն ու դուրս եկավ:Դուք-նրանք, ում հետ խոսում է Նվարդը

Դուք ե՞րբ հասցրիք այսքան բան անել,- զարմացավ աղջիկը։Դուք-նրանք, ոմ հետ խոսում է աղջիկը

239. Ես, դու, նա, մենք, դուք, նրանք բառերն ինչո՞ւ են անձնական դերանուններ կոչվում:

Ես, դու,նա,նրանք , մենք ,դուք անձնական դերանուն են կոչվում , որովհետև փոխարինում են անձանց անուններին , օգտագործվում են անունների փախարեն։

Ես, դու, նա, մենք, դուք, նրանք դերանուններն ըստ թվի բաժանի՛ր երկու խմբի:

Ես,դու,նա, եզակի թիվ։

Մենք,դուք,նրանք, հոգնակի թիվ։

240. Անձնական դերանունները ի՞նչ սկզբունքով են բաժանված երեք խմբի:

Ա. Ես, մենք.

Բ. դու, դուք.

Գ. նա, նրանք:

241. Ընդգծված բառերն ի՞նչ են նշանակում: Դրանք ինչո՞վ են նմանվում ես, դու, նա դերանուններին:

Նետ-աղեղը մինչև 19-րդ հարյուրամյակը որպես զենք է գործածվել։ Դա նաև Շվեյցարիայի լեռնականների նախընտրած զենքն էր: Եվրոպայում նետաձգության առաջին մրցությունն էլ անցկացվել է այդ երկրում։ Գիտե՞ք Վիլհելմ Տելի մասին լեգենդը։ Դա պատմում է, թե լեռնցիներն ի՜նչ վարպետությամբ էին գործածում այդ զենքը։ Մյուս լեգենդը Ռոբին Հուդի մասին է։ Սա էլ վկայում է, է, որ անգլիացիներն էլ անտարբեր չէին այդ զենքի նկատմամբ: Մի հետաքրքիր փաստ կա նետաձգության պատմության մեջ։ Դա վկայում է, որ հրազենի հետ առաջին մրցությունում՝ նետ-աղեղն -աղեղն է հաղթել: Բայց հետո հրազենը կատարելագործվել ու դուրս է մղել այդ զենքը: Այսօր դա ապրում է միայն սպորտում:

242. Կերերի փոխարեն գրի´ր տրված բառերը:

Այնպիսի, այդքան, այնքան, այսպես, այդպես, այնպես, այդտեղ, այնտեղ:

Համաշխարհային օվկիանոսում միլիոնավոր տոննաներով սառույց կա: Եթե … սառույցը հալվի, ցամաքի մեծ շերտեր կանհետանան ջրի տակ, քանի որ օվկիանոսի մակարդակը ավելի քան հարյուր մետրով կրարձրանա:

Թուրքմենիայում … վայր կա, որտեղ ամռանն … չղջիկ է հավաքվում, որ դա անվանում են չղջիկների «ամառանոց»: Տաp ամռանն … հավաքվում է մոտ քառասուն հազար չղջիկ: Մի գիշերում նրանք ուտում են մոտ տասը փութ վնասակար միջատ: … սնվելով` չղջիկներն օգտակար են դառնում մարդկանց, ինչպես նաև այգիների ու դաշտերի համար: Բայց չղջիկներն … ձմեռել չեն կարող, որովհետև բարձր ջերմությունը խանգարում է նրանց ձմեռային քնին: Ձմռանը նրանք չվում են …, որտեղ ավելի ցուրտ է, և քուն են մտնում մինչև գարուն: 

Դերանունները անվան փոխարեն գործածվող բառեր են:

Անձնական դերանունները գործածվում են անձի անվան փոխարեն։ Ունեն երկու թիվ՝ եզակի (ես, դու, նա) և հոգնակի (մենք, դուք, նրանք), երեք դեմք` I (ես, մենք), II (դու, դուք), III (նա, նրանք):

Ցուցական դերանունները մատնացույց են անում առարկա կամ հատկանիշ:

Без рубрики, Մայրենի

Հայրենիքում

Ձյունապատ լեռներ ու կապույտ լճեր։
Երկինքներ, որպես երազներ հոգու։
Երկինքներ, որպես մանկական աչեր։
Մենակ էի ես։ Ինձ հետ էիր դու։

Երբ լսում էի մրմունջը լճի
Ու նայում էի թափանցիկ հեռուն —
Զարթնում էր իմ մեջ քո սուրբ անուրջի
Կորուստը այն հին, աստղայի՜ն, անհո՜ւն։

Կանչում էր, կանչում ձյունոտ լեռներում
Մեկը կարոտի իրիկնամուտին։
Իսկ գիշերն իջնում, ծածկում էր հեռուն
Խառնելով հոգիս աստղային մութին․․

Առաջադրանքներ

  • Արտահայտիչ կարդա բանաստեղծությունը, բացատրի՛ր ընդգծված բառերը։
Մրմունջը -ցածր ձայն 
Անուրջ-երազ , տեսանելիք 
  • Բանաստեղծության համար նոր վերնագիր ընտրի՛ր․ ընտրությունդ հիմնավորի՛ր։
Լեռներում      որովհետև բանաստեղծության վերնագիրը Հայրենիքում է իսկ իմ հայրենիքը Հայաստանն է ։
  • Դուրս գրի՛ր բառակապակցությունները։ Դրանք գործածիր նախադասությունների մեջ։
Ձյունապատ լեռներ—  Ես գնացի Սևաբերդ և տեսա հեռվում գեղեցիկ և նուրբ
Կապույտ լճեր — Մեզ դասատուները տարել եին Արատես և մի գեղեցիկ առավոտ , արևային եղանակին գնացինք լողանալու կապույտ լճակում  ։
Երազներ հոգու — Իմ հոգու երազանքների մասին ոչոք չգիտի։
Մանկական աչքեր-   Իմ առջիկը  միշտ իչոր բան ուզելուց որ ես չեմ գնում ,  իր մանկական աչքերն է անում համուզելուվ որ ես գնեմ իր ցանկացածը ։ 
Թափանցիկ հեռու — Իմ ապագան կարծես թէ թափանցիկկ հեռուն լինի ։
Հոգի աստղային- Ես միշտ գիշերները նայում եմ աստղերին և տեսնում  աստղային հոգուն ։
  • Առանձնացրո՛ւ և բացատրի՛ր գեղարվեստական արտահայտչամիջոցները։
Ձյունապատ լեռներ ու կապույտ լճեր։
Երկինքներ, որպես երազներ հոգու։
Երկինքներ, որպես մանկական աչեր։
Մենակ էի ես։ Ինձ հետ էիր դու։
  • Բանաստեղծության մեջ շեղատառերով գրված բառերը մակդիրներ են։ Կարդա՛ ու փորձիր բացատրել, թե  մակդիրներն ի՞նչ են արտահայտում և ի՞նչ հարցի են պատասխանում։
թափանցիկ-Որի միջով կարելի Է տեսնել մյուս կողմի առարկաները:
սուրբ-աստվածային 
 հին- հնադարյան
աստղային — աստղերով լի պատված
անհո՜ւն-հուն չունեցող 
կարոտ- վիշտ, տխրություն 
Մակդիրները պատասխանում են Ինչպիսի՞ հարցին ։
  • Ի՞նչ գույն ունի բանաստեղծությունը։ Հիմնավորի՛ր պատասխանդ։
Սպիտակ և կապոււյտ որովհետև բանաստեղծության մեջ նկարագրվում են լճեր, լեռներ աստղեր և հոգու կարոտ ։
Մայրենի

ԱՂԱ ՆԱԶԱՐ


Նազարը մի փոքրիկ գյուղի գզիր էր, ծույլ ու աղքատ և մանավանդ շատ վախկոտ մարդու մեկն էր, բայց սիրում էր մեծ-մեծ խոսել և գլուխ գովել:
 Հաստլիկ ու կարճ էր հասակով, հաստ գոտի էր կապում, որի մի կողմից միշտ քաշ էր ընկած կարմիր մեծ թաշկինակը, իսկ մյուս կողմը  միշտ խրած կար գրիչ-մելանի տուփը:
 Ինչպես էր պատահել, որ գյուղի հանգուցյալ տերտերից մի քիչ գրել-կարդալ էր սովորել, և այդ պատճառով էլ գյուղի միակ «գիտնակ-կարդացվոր» մարդն էր համարում իրեն:
 Մի աչքաբաց կնիկ ուներ, որ օր ու գիշեր հարևանների դռանը աշխատում էր ու հաց էր թխում, կով կթում…և դրանով տունը պահում: Նազարն իր գզիրի պաշտոնից ստացած չնչին բանը տալիս էր ծխախոտի և օղիի. տան համար օգուտ չուներ, դեռ լավ էր, որ ցերեկն էլ փորը դուրս էր գցում այս ու այն հարևանի կամ ռեսի տանը, եթե ոչ խեղճ կինը անկարող էր կշտացնել Նազարին, որ բախտի տվածով` անհագ ախորժակի տեր էր: Ո՛չ տղա ունեին, ո՛չ աղջիկ, միայն մի սև էշ ունեին, մի քանի հավ և մի աքլոր: Գյուղի եզերքին էլ երկաչքանի մի փլփլկած խրճիթ ունեին. մի աչքում մարդ ու կին էին պառկում, մյուսումն էլ էշն ու աքլորի ընտանիքը: Այնպես փլփլկած էր խրճիթը, որ երբ հավերը երդիկը քջուջ էին անում, հողը մաղվում էր անձրևի պես, իսկ վայ թե էշը իր փողը փչեր-ողջ խրճիթը կդողդողար: Եվ երբ քամի էր լինում, մազ էր մնում, որ տունը թևի տակ դներ ու տաներ:
  — Ա՛յ մարդ, — գանգատվում էր կնիկը, — ոչ բարով ես էլ աշխարհք մտա, մարդ առա. Էսպես էլ օ՞ր կլինի, էսպես էլ ապրուստ կլինի, որ մենք ենք անում:
  — Ի՞նչ անեմ , ա՛յ կնիկ, — ասում էր Նազարը, — ես էլ գիտեմ, որ գեշ է. ճարս ի՞նչ: Էս աշխարհքիս վրա, ինչքան ես հասկացա, ավելի լավ է մարդ մի մատնոց բախտ ունենա, քան մի կարաս խելք…թե չէ, դու ասա, ես հո՞ խելառ չեմ, պատճառն ի՞նչ է որ աղքատ եմ:
  — Խելառ չես, բայց խելոքի պես էլ չես: Չէ՞ որ , այ´ մարդ, բախտս ո՞րն է, հո նստածդ տեղը պուտուկով ոսկի չպիտի՞ գտնես: Գնա՛, — խրատում էր խեղճ կնիկը, — գնա´, գլուխդ քարին տուր, քարը գլխիդ, տե՛ս փող չե՞ս վաստակի, մարդ չե՞ս դառնա:
  — Կնի՛կ, դու կնիկ ես . փուչ կխոսիս: Ասել եմ ու էլի կասեմ, թե բախտն է բանը. բախտը որ տա մարդուս, նստած տեղն էլ կուտա: Ի՞նչ է, ես  ու՞մից պակաս տղամարդ եմ, որ ողջ գեղի գիտունը ես եմ, բայց արի տես, որ բախտ չունիմ: Ռեսն ի՞նչ է իմ քովս, Տերտերանց Պողոս աղան ի՞նչ է իմ քովս. նրանց ես մի բրդուճ կանեմ, կուտեմ` թե´ խելքի, թե´ կտրիչության կողմից, բայց տե՛ս որ նրանք բախտ ունին ու էստեղից էլ գոմշի տկով ոսկի:
  — Հա´, դու էիր պակաս նրան չհավանելու, — ծաղրում էր կնիկը, — հլա՛ մեկ քիթ ու բերանդ սրբիր, նոր խոսիր: Մարդաչնման — մարդաչհավան:
 Պապանձվի´ր, — գոռում էր Նազարը, — կնիկն ի՞նչ է, որ իր գլխավորի վրա էսպես ամբարտավան բերան բանա…
Ա´խ, բախտ չունեմ, բախտ որ ունենայի, թագավորի աղջիկը կնիկս կլիներ, չէ թե քեզ պես անզգամը: — Ու զայրացած դուրս էր թռչում , դուռը  թափով զարկում խեղճ կնկա երեսին, նստում էր սև էշը, մի ձեռքով երկայն մահակը բռնած, մյուս ձեռքով դաստակը ժանգոտ թրի, որ իբրև գզիր կապել էր մեջքին և ասպանդակելով էշը քշում էր գյուղամեջ: Գնում էր և քթի տակ ինքն իրեն հետ խոսում. «Մարդս բախտ պիտի ունենա, բախտ: Խելք, կտրիճություն դարդակ բաներ են»:
 Գյուղի երեխաները վազ էին տալիս նրա հետևից ու բղավում.
 Բարո´վ տեսանք, փչան Նազար, էդ հրեղեն ձիով ավազակները բռնելու՞ կերթաս, բարի´ հաջողում:
 Կատաղում էր Նազարը, երկայն մահակով հարվածում էր ափն ընկած չարաճճիներին:
 Ձեննե՛րդ, լակոտներ, ես ձեր հոր տեղն եմ , ձեր հորից մեծ մարդ եմ, ես Աղա Նազարն եմ: Սուսե´ք, թե չէ թրով ականջներդ կկտրեմ:
 Մեղա՛, մեղա՛, Աղա Նազար, բարով եկար, Աղա Նազար, բարով եկար:
 Ապրի´ք, ձագուկներս, էդպես ասեք — Աղա Նազար:
 Եվ գոհ ու զվարթ գնում թր Նազարը, բերնին դրած չիբուխը, որից ծուխը բարձրանում էր թոնրի պես  գնում էր ռեսի դռան առաջ կանգնում: Ռեսի հրամանները տանում էր այս տանից այն տունը, մի տեղ  — ճուտ էր ուտում, մի ուրիշ տեղ` մածուն, մի տեղ մի օղի էր վայելում, մի ուրիշ տեղ` մի հավկիթ կուլ տալիս:
Օրը մթնում էր, և Աղա Նազարը կուշտ ու հարբած, իր իշու հետ դառնում էր տուն:
 Մի երեկո խեղճ կնիկը վառել էր օջախը, վրան դրել էր ջրով լի մի կավե աման, մեջն էլ մի քանի հատ կարմիր տակ:
 Նազարը աղայի նման թիկն էր տվել խոտի բարձին. Ամեն օրվա պես այսօր էլ գլուխը տաք էր` առյուծի կաթ կար փորի մեջ. հա՛, թիկն էր տվել, չիբուխը վառել ու միտք էր անում:
— Ա՛յ կնիկ, միտք եմ անում աշխարքի բանը. Մեր գեղը ինձնից խոլոք, բանգետ ու կտրիճ մեկը չկա:  Էսօր ռեսին ու գեղի իշխաններին, կուզեմ ասել` իշխաններին էնպես իմաստուն բաներ ասացի, որ բերանները  բաց մնացին, բայց օգուտն ի՞նչ:
Կինը լուռ էր, սիրտ չուներ խոսելու. այսօր խեղճը առավոտից մինչև երեկո ոտքի էր եղել, հարևանի բուրդն էր լվացել գետի մեջ ու սաստիկ հոգնել էր:
 Կնի՛կ, ասել է աստղը, թե բախտը որ կա, ոսկի հավկիթ ածող մի կույր հավ է, որ անարժանների գոգի մեջ է իր բնկալը դնում: Ի´նչ իմաստուն խոսք:
 Աղա Նազարը, քեֆը տեղը, խոսում էր ու խոսում, առանց պատասխան առնելու: Հաց կերան, պրծան, պատրաստվեցին քնելու: Սովորույթ էր, որ քնելուց առաջ, միշտ, իրար հետ ելնում էին իշուն նայում, խոտ տալիս ու դառնում. ասենք Ի՜նչ սովորույթ. Ճշմարիտն այն էր,  որ Նազարը վախենում էր գիշերը մենակ դուրս գալ և դրա համար էլ ամեն անգամ ասում էր կնկանը, թե կնի´կ դու ճրագը  բռնե, լույս արա, ես տեսնիմ իշու առաջը բան կա՞, թե ոչ:
Կնիկը ճրագը բռնել էր: Նազարը դուռը բացեց.ամառվա երկնքի երեսին շողին էին տալիս ոսկե աստղերը:
 Կնի՜կ, ա՜յ կնիկ, թե որ բախտ ունենամ` մեծ մարդ կդառնամ ու էս աստղերի համրանքի չափ ոսկի կունենամ…
  — Դու իշուն նայե, քեզնից բան դուրս չի գա:
— Ի՜նչ ես ասում, թե որ բախտն ուզենա, ինձնից մեծ մարդ դուրս չի՞ գա…
— Հա´, հա´, թե որ բախտն էլ ուզենա, էլի քեզնից մարդ դուրս չի գա, ու՞ր մնաց, թե մեծ մարդ:
— Հաստա՞տ, — վիրավորված հարցրեց Նազարը:
— Հաստա´տ ու հաստա´տ, փսլնքոտ:
— Ձե´նդ կտրե, — գոռաց Նազարը:
— Կորի´, գնա´, հերիք մեծ — մեծ խոսիս, հոգիս հանեցիր, հարբած լոպպազ, — ասաց կնիկը, իսկույն տուն մտավ և դուռը ամուր փակեց:
Խեղճ Նազարը մնաց դուրսը. վախից դողում էր:
— Էս էլ իմ բախտից. որտե՞ղ է տեսած, որ կնիկը մարդուն դուրս անե:
— Քեզ պես մարդը չունենամ էլ կլինի, — ձայնեց ներսից կնիկը, — ահա´ն, ա´ռ թուրդ, առ մահակդ ու հայդե՛, էլ աչքիս չերևաս: — Եվ դռան ճեղքի միջով դուրս ձգեց Նազարի զենքերը, գրիչն ու մելանը, գդակն ու թաշկինակը:
— Կնի´կ ջան, ես ու՞ր գնամ էս կես — գիշերին, — աղաչեց Նազարը:
— Գրողի ծոցը, ու՞ր կուզես գնա…
Նազարը աղաչեց, պաղատեց, հնար չեղավ:
— Ա՜յ քեզ բախտ, — տխուր — տխուր ինքն իրեն խոսեց Նազարը և իշու կողքին, չոր աղբի պես պառկեց ու չիմացավ, թե ինչպես քնեց:
Արևը դեռ չէր ծագել, երբ Նազարը խայթվածի պես զարթնեց. իշաճանճերը թափվել — ղժղժում էին նրա քիթ ու բերանի վրա, ուտում, կծում, քցքցում էին խեղճ Նազարին:
Նազարը զայրացած, քնաթաթախ` տարավ — բերավ ափով ամուր զարկեց իր  քթին ու բերանին: Ու մեկ էլ տեսավ — ճանճե՜ր, գազանի չափ խոշոր ճանճե՜ր, ամենքը սատկած, ջարդ ու եղած, իրար վրա թափվել են գետնին: Նայեց…Ինչքա՜ն շատ , հարյուր հատ, ավելի, ավելի, հազարի չափ, համրանք չկա…
— Տո´, ես տղամարդ եմ եղել, մեկ զարկով հազարը սպանեցի…
Ու մեկեն ոտքի ելավ, կարմիր մեծ թաշկինակը փռեց, մատները թաթխեց մելանի մեջ ու մեծ տառերով վրան գրեց. —
«Աղա Նազար, Աղա Նազար,
Որ մեկ զարկով ջարդի հազար»:
Դրոշակի պես թաշկինակը կախեց մահակի ծայրից, թուրը կապեց մեջքին, նստավ իշուն, չիբուխը դրեց բերանը ու, ծուխը ամպի նման բաց թողելով ասաց.
— Հողը էն տղամարդու գլխին, որ կնկա անուն կուտա:
Ու Նազար, դու´, Աղա Նազար, էշը քշեց, ընկավ մեծ ճամփան ու գնաց դրոշակը ձեռքին, թուրը մեջքին, չիբուխը բերնին, գլուխը`բարձր, փափախը ծոծրակին, հպարտ, աղավայել…
Անցորդները, թե´ ոտավոր, թե´ձիավոր, տեսնում էին Աղա Նազարին, էշն ու թուրը, զարմանքով կարդում էին դրոշակը և վախից սասանում:
— Ամա՜ն, Աղա Նազար, ոտքդ պագենք, խղճա´ մեզ, խեղճ մարդիկ ենք, — աղաչում էին ճամփորդները:
— Գնացե´ք ձեր ապրուստի հետևից, — հրամայում էր նա և ամենքից մի քիչ հարկ էր վերցնում, որից հաց ու ծխախոտ, որից օղի ու չամիչ և ուրիշ մանր — մունր բաներ: Գնում էին անցորդները թե´ ոտավոր, թե´ձիավոր և իրենց գնացած տեղերում  պատմում էին Աղա Նազարի կտրիճության և բարության մասին:
Գնում էր Աղա Նազարը և խոսում էր ինքն իրեն հետ. «բախտն է բերում սրանց իմ դուռը. թե որ բախտն ուզենա, ոսկու քարվաններ կբերե, առջևս կթափե»: Ասելն ու կատարվելը մեկ եղավ:
Աղա Նազարը նոր էր մի ձոր իջել և ձորից ելել, մեկ էլ տեսավ, որ սարի փեշերով փոշի է բարձրանում ու փոշու միջից զը՜նգ հա զը՜նգ, զը՜նգ հա զը՜նգ  շորորալով մի քարավան է գալիս. էն էլ ի՜նչ քարավան, գլուխը սարի տակն է , պոչը սարի գագաթի ամպերի միջից նոր է ծայր տալիս:
«Թե որ բախտս բանի` էս քարվանը իմս կլինի»:
Քարվանը մոտեցավ: Աղա Նազարը քարվանապետի կեռ թուրն ու երկայն նիզակը տեսավ թե չէ, վախից ճանապարհի կողքին մի ժայռի հետև կուչ եկավ: Քարվանը եկավ, հասավ ժայռի դիմաց. մեկ էլ հանկարծ քարվանապետի աչքին դիպան իշու սուրուլիկ ականջները ու դրոշակի ծայրը, և գոռաց.
— Ո՞վ ես, մա՞րդ, թե սատանա…
Լսեց Աղա Նազարը, մազ մնաց լեղին  պատռվեր: «Էստեղ խելքի ու կտրիճության տեղ չէ. բախտի տեղ է», — հազիվ կարողացավ մտածել և,  թաքստոցից ելնելով, ցցվեց քարվանի առաջը ու բարձր ձայնեց.
Ես եմ, Աղա Նազար,
Որ մեկ զարկով ջարդե հազար:
Քարվանապետը նայեց դրոշակին, զարմացավ լսեց նրա ուժով ձայնը, վախեցավ ու վախից գլուխը կորցրած` իրեն ուղտի վրայից վայր ձգեց Աղա Նազարի ոտների տակ:
— Աղա´ Նազար, քո բախտն եմ ընկել. քարվանը քեզ մատաղ, իմ ու ընկերներիս կյանքը բաշխե. խեղճ մարդիկ ենք` վարձով ծառայողներ…
— Բաշխեցի, — խրոխտ պատասխանեց Աղա Նազարը, — զուր արունք անել չէ իմ ուզածը:
Քարվանապետի ընկերներն եկան խոնարհ գլուխ տվին Աղա Նազարին ու քարվանը բեռներով հանձնեցին նրան:
Նազարը շատ ուրախացավ: Նայեց ուղտապաններին որ խեղճ — խեղճ կանգնել էին ` վեհանձնությունը  բռնեց, ամեն մի ուղտապանին մեկական ուղտ նվիրեց իրենց բեռով, իսկ քարվանապետին` երկուսն ավելի:
 Գնացե՛ք, ձեր երեխաները պահեցեք, և քարվանի տերերին ասացե՛ք, թե քարվանը Աղա Նազարը տարավ: Մի՛ք վախենա:
 Ուղտապանները երկնից –գետինք շնորհակալ եղան: Ուրա՛խ — ուրա՛խ գնացին` աշխարհքով մեկ փառաբանելով Աղա Նազարի   քաջությունն ու բարությունը:
Աղա Նազար, հիմա հաստատ որ Աղա Նազար. էշը նստած անցավ քարվանի գլուխն ու մեն մենակ հետևից քարշ տվեց քարվանը` կուշտ ու կուռ ծխելով չիբուխը ու հետն էլ բարձր — բարձր խոսելով.
«Ես ասում էի չէ՞, թե բախտն է բանը. խելք, կտրիճություն դատարկ բաներ են. էդպես եղա°վ, — էդպես էլ եղավ: Հիմի, ա´յ Աղա Նազար, քարվանդ տար քաղաք, ծախի, քեզ համար մեկ քյոշք ու սարայ շինի՛ր, ընկի´ր կաղքիդ, առքով — փառքով ապրի՛ր»… Ու գնաց Աղա Նազարը, շատ թե քիչ, ճամփան գիտե, մտավ մի ուրիշ թագավորի հողը: Դու մ՛ի ասիր` էդ տեղերը ավազականոց են եղել. Աղա Նազարն էլ միամիտ միամիտի պես:
Ավազակները ճանապարհի եզերքներին  որսկան շների պես դարան մտած` աչք էին պահում գնացող — եկող ճամփորդներին կողոպտելու համար. հենց որ տեսան` մեծ հարուստ քարավան է գալիս, ուրախությունից սրտները ճախր ելան, բայց երբ մոտեցավ քարվանը, ավազակներից գրաճանաչը կարդաց դրոշակը, և իմացան, որ Աղա Նազարինն է քարվանը — վրաները ջուր մաղվեց: «Աղա Նազարն է, պահո՜, անունը լսել էինք, հիմի  ինքն է… », — ավազակները վախով ասում էին իրար: Խորհրդի նստան իսկույն: — «Էս չեղած բան է. մեն — մենակ, անծայր քարվանի գլուխն անցած, ո՛չ պահապան, ո´չ օգնական, տեսիլք է ախպե՛ր»:
 Տո´, ի՜նչ տեսիլք, հաստատ բան է:
 Աղա Նազարը կամ դևի ուժ ունի, կամ սատանի հնճարք:
 Տղերք,  լավն էն է, թողնենք երթա, գլուխներիս փորձանք չգա…
  Ավազակապետը վերջ տվեց վեճին: — «Աղա Նազարը, ասաց նա դևի ուժ էլ ունի, սատանի հնճարք էլ. թե չէ` էս քոսոտ իշով անցել է հազար ճամփա. էս ժանգոտ հին թրով չար ու թշնամու է սասանացրել: Հանաքի տեղ չէ: Լավն էն է` երթանք, մեր թրերը դնենք Աղա Նազարի ոտքերի տակ, խնդրենք, որ դառնա մեր պետը. նրա անունով աշխարհք կտիրենք»: Ամենքը մեկ խոսք եղան, ու քառասուն հոգին մեկ մարդու պես եկան, գլուխ տվին ու թրերը դրին Աղա Նազարի իշու ոտքերի առջև:
Աղա Նազարը դեռ գլխի չէր ընկել, երբ ավազակապետը ասաց.
 Աղա´ Նազար, Աղա՛ Նազար, մենք ամենքս, քառսուն ընկեր — տղերք, էսուհետ քո ծառան ենք: Էս կտրիճների պետը ես եմ. հիմի տեսնում եմ, որ դու ես միակ արժանավորը ` մեր գլուխ — գլխավորը լինելու:
 Ապրի´ք, տղերք, — ասաց Աղա Նազարը հանգիստ ձայնով ու թուքը սրբելով, — որ մենակ մեկ զարկով հազարն եմ ջարդում, ձեզ հետ մեկտեղ հիմա հարյուր հազարը չեղածի պես . մեր դեմ` էլ աշխարհք չի կարող կանգնի:
 Ավազակները Աղա Նազարին թռցրին, տարան իրենց բերդը, որ արծվի պես թառել էր հեռու  սարի գլխին`աչքերը ամեն կողմ սրած:
Նստեցրին նրան փառքով օջախի վերին գլուխը, թանկագին գորգի վրա, համեցրին քիրազի չիբուխը  ու բարև բռնած կանգնեցին ոտքի:
Բերին ընտիր խորտիկներ և ազնիվ գինիներ: Աղա Նազարը նստել էր հպարտ ու բախտավոր:
Ավազակների պետն ասաց.
 Աղա Նազար, դու քո աղայությանդ վայել, հանգիստ նստիր, քո անունը մեր վրա լինի, հերի՜ք է:
 Ու քառասուն ավազակները Աղա Նազարի անունով զարկում էին քոչ ու քարավան, արշավում էին գեղ ու քաղաքներ, կտրում, թափում, ավար առնում ու հարկ դնում վրաները: Աղա Նազարի անունը թնդում էր ամեն տեղ. Ժողովուրդները ահ ու սարսափի մեջ էին:
Մի օր էլ հավաքվեցին գյուղ ու քաղաք. գնացին թագավորի մոտ գանգատ, թե չգիտեք ո՞վ է մեր թագավորը, ու՞մ պիտի հարկ տանք. երկու թագավորի հարկ չենք կարող տալ. մեռա՜նք, մեռա՜նք. կամ դու եղիր հաստատ թագավոր, կամ երթանք Աղա Նազարի դուռը:
Թագավորն էլ զորք հավաքեց ու եկավ մի գիշեր բանակ դրեց Աղա Նազարի բերդի դիմաց: Առավոտ կանուխ ավազակները տեսան զորքը ու եկան ասացին Աղա Նազարին.
— Աղա Նազար, որ մեկ զարկով ջարդես հազար, դու էս մեծ օրվա համար էիր մնում , որ փառքդ շատանա, անունդ ծովեր անցնի: Թագավորն եկել, անթիվ, անհամար վրան է զարկել. կռիվ է ուզում:
Վախից Աղա Նազարի սիրտը սկսեց դողալ ու , չիբուխի ծուխը բերնից հազիվ դուրս քշելով, ասաց.
 Շատ լավ, պատրաստվեցեք երթանք: Ու իր մտքում խոսում էր. «Էստեղ ի՞նչ  կտրիճության տեղ է . քանի° գլուխ ունիս թագավորի զորքի դեմ ելնելու, բախտն է բանը, բախտ որ ունենամ… »:
 Թագավորի զորքը իրար անցավ: Բոլոր զինվորները վաղուց արդեն հազարավոր մարդկանց բերանից լսել էին Աղա Նազարի աննման քաջության, խելքի ու վեհանձնության մասին: Հիմա որ բերել էին նրանց Աղա Նազարի հետ կռվելու` բարձրաձայն ասում էին` ինչպե՜ս դուրս գնաս Աղա Նազարի դեմ, որ մեկ զարկով հազար կջարդե: Մենք չենք կռվի. Թող Աղա Նազարն ու մեր թագավորը իրար հետ կռվեն. ով որ հաղթեց , թող նա լինի թագավոր: Եվ զորքը բոլորով մեկ հայտնեցին թագավորին, թե թող ինքը մենակ երթա Աղա Նազարի դեմ, Աղա Նազարն էլ մենակ գա թագավորի դեմ . թագը քաջին կվայելե, զուր արյուն թափելու ի՞նչ պետք կա: Մենք կռվողը չենք…
Պատգամավորներ ուղարկեցին այս մտքով Աղա Նազարի մոտ:
— Շա՜տ լավ, թող էդպես լինի, հաշիվը մեկ է, — պատասխանեց կտրիճ Աղա Նազարը`մտքի մեջ իրեն ասելով — « Ճարս ի՜նչ»:
Թագավորն էր. հրեղեն ձին նստած, ահագին փայլուն թուրը քաշած`եկավ խրոխտ կանգնեց դաշտի միջին:
Ավազակների պետը իր նժույգ — ձին բերեց, որ Աղա Նազարը նստի, Աղա Նազարը մերժեց, ասելով` պետք չէ՛:
Տվեց իր երկաթ կտրող թուրը, Աղա Նազարը մերժեց, ասելով` պետք չէ´:
Հավաքված ժողովուրդն ու զորքը այս բանը տեսնելով շատ զարմացան:
Աղա Նազարն էլ սև էշը նստած, մեկ ձեռքին դրոշակը, մյուս ձեռքին ժանգոտ թուրը` եկավ կանգնեց թագավորի դեմ հանդիման:
Թագավորը նայեց Ազա Նազարին – նրա կերպարանքը, էշն ու թուրը, մտածեց. — «Հը՜մ, հասկացանք. Աղա Նազարի կտրիճությունը իր խելքի մեջն է: Էստեղ ուժի տեղ չէ: Պետք է նայեմ, ինչ որ նա անե, էն էլ ես կանեմ»:
— Դու՞ ես Աղա Նազարը, — հարցում արավ թագավորը:
— Աղա Նազարի  նման չե՞մ, ինչ է, չե°ս տեսնում, կարդա դրոշակս, — ասաց Աղա Նազարը: Ծնկները դողացին ու վախից գլուխը թեքեց, պահեց իշու պարանոցի տակ. — «հիմի կզարկե, հիմի կզարկե» — սարսափով մտածում էր Աղա Նազարը:
Այնինչ թագավորն էլ Աղա Նազարի պես գլուխը պահել էր ձիու պարանոցի տակ սրտատրոփ ապասում էր:  Աղա Նազարը տեսնելով, որ զարկը ուշանում է, ուզեց իմանալ, թե ի՞նչ կա. տեսավ, որ թագավորն էլ իրեն պես վախեցել է…ու մեկ էլ աչք չթարթած ` թռավ գետին ու ժանգոտ թրով , ձեռքի բոլոր թափով, տու՛ր թե կուտաս, տու´ր թե կուտաս թագավորի գլխին, վզին…թագը գլորվեց վար: Թագավորը ժամանակ չունեցավ գլուխը վեր բարձրացնելու, ոտները ասպանդակից հանելու. Աղա Նազարը զարկում էր, հա զարկում, իսկի միջոց չէր տալիս. Թագավորը թուլացած փռվեց գետնին. պատռված գլխից արյունը բխում էր աղբյուրի պես:
Աղա Նազարը մեռած թագավորի քագը վերցրեց, դրեց իր արյունոտ թրի ծայրին, բռնեց բարձր, ցույց տվեց զորքին, ժողովրդին և իր ավազակներին:
 Ապրած կենա մեր նոր թագավորը, անհաղթելի Աղա Նազարը, — որոտաց զորքը և փողերն ու թմբուկները թնդացրին լեռ ու ձոր:
  — Ապրած կենա մեր մեծը, մեր իմաստուն թագավորը` Աղա Նազարը, — ուրախ — ուրախ գոչեցին ավազակները:
 Եվ զորքն ու ավազակները վազեցին դեպի Աղա Նազարը: Զինվորները զենքերը դրին Աղա Նազարի ոտքերի տակ, գլուխները խոնարհեցին գետին, հպատակության երդում տվին: Հետո թագավորի  թագը դրին Աղա Նազարի գլուխը, ծիրանին ձգեցին ուսերի վրա և իրենց վահանների վրա բարձրացրած` երգով ու պարով տարան թագավորանիստ քաղաքը:
 Ժողովուրդը` մայր ու մանուկ, ծեր ու երիտասարդ, դիմավորելու էին եկել Աղա Նազարին: Եվ ամենքը մեկտեղ ծունկի իջան, հպատակության երդում տվին:
 Գուսանները առաջ եկան և երգեցին.
Աղա Նազար մեծ թագավոր,
Բարձըդ, գահըդ շնորհավոր.
Հազար տարի ապրած կենաս,
Ու հետո էլ մահ չունենաս:
Խելքով, շնորհքով, փառաց փառքով
Անցնես, դառնաս մեր երկնքով,
Դու, մեր արև պայծառ շողա,
Մեր թշնամին տեսնի, դողա:
Շվաքիդ տակ ապրինք անվախ,
Թուրըդ կտրե թե´ աջ, թե´ ձախ:
Թո´ղ երկիրըդ անծայր լինի,
Արևն այնտեղ մայր չմտնի:
Աղա Նազար, մեծ թագավոր,
Թուրըդ, թագըդ շնորհավոր,
Ապրիս հազար, Աղա Նազար,
Որ մեկ զարկով ջարդես հազար:
 Մեծ հանդեսներով, հաղթական ու ծաղկեպսակ կամարների տակով տարան Աղա Նազարին քյոշք ու սարայը:
Լողացրին վարդաջրով, անուշաբույր յուղերով օծեցին ոտքից գլուխը, փղոսկրե սանրով մազերը սանրեցին, հագցրին գոհարազարդ արքայական զգեստներ և խնդրեցին գահ բարձրանալ:
Դրոշակը տարան քյոշք ու սարայի դարբասի ճակատին բարձր կանգնեցրին, որ հաղթական ծածանի հպատակների վրա` որպես հովանի, թշնամիների վրա` որպես սարսափ:
Թուրը կախեցին գահի վերևը` նախկին թագավորների սխրագործ թուրերի մեջտեղը: Ազնիվ էշն էլ, որ իր տիրոջ փառքի մեջ իր արդար բաժինն ուներ, փաթաթեցին ոսկեթել ծածկոցներով, տարան արքայական ախոռը, տեղ տվին նժույգների վերևը ու մսուրքի մեջ անպարպելի գարի` ընտիր, հատ — հատ մաքրած: Պարտված թագավորի չքնազ թագուհին եկավ, խոնար գլուխը վեր բերեց նոր թագավորին և ասաց.
 Շնորհավոր լինի թագդ, Աղա Նազար, դու իմ թագավոր, դու իմ անհաղթ ամուսին: — Եվ Աղա Նազարը թագավոր –ամուսնու պես գրկեց թագուհու նազուկ մեջքից և տեղ հրամցրեց իր աջ կողքին :
 Տերության ամբողջ ժողովուրդն ընկավ մեծ ցնծության մեջ` այսպիսի խելոք ու հզոր թագավոր ունենալու համար:
Աղա Նազարն էլ իր ավազակներին կարգեց մեկին վեզիր, մյուսին` նազիր, մեկին` դահճապետ, մյուսին` գանձապետ, մեկէլներին`զորապետներ ու նահանգապետներ:
Աղա Նազարը նստել հանգիստ թագավորում է , վեզիր ու նազիրը կառավարում են երկիրը  և  օրենքներ հնարում, դահճապետը գլխատում է օրինազանցներին, իսկ գանձապետը Աղա Նազարի պատվերով փող է կտրում: Զորապետները նոր հողեր են կցում տերության հին հողերին, նահանգապետները գանձերի վրա նոր գանձեր դիզում:
Աղա Նազարի համբավը տարածվել է ամեն կողմ: Նրա հին կնիկն էլ լսեց այդ համբավը, եկավ կարոտով գրկեց փառապանծ  ամուսնուն, գովեց նրա խելքն ու շնորհքը և թագավորական հրամանով նստեց նրա ձախ կողքին:
Եվ տարի բոլոր հազար ու մեկ ջահերով լուսավորված էին Աղա Նազարի քյոշք ու սարայները, տարի բոլոր խնջույք կար մարմարե կամարների տակ:
Դուրսը թնդում էին զորքի կեցցեները, և թմբուկները` որոտում թագավորի փառքի համար: Բազմել էր Աղա Նազարը գահի վրա, թագը գլխին, ծիրանին ուսերին, չքնաղ թագուհին աջ կողքին, իրեն կնիկը ձախ կողքին:
Ոսկե սկուտեղներով չնաշխարհիկ պտուղներ և անուշեղեններ էին մատուցում:
Թագավորի ոտների տակ շարվել էին տերության մեծամեծերը և նրանց գեղեցիկ կնիկները:
Մետաքսե բարակ քողերի մեջ մշուշված սիրուն աղջիկները և ոսկեգանգուր մանկլավիկները պարում էին ու երգում:
Աղա Նազարը ծխում էր մարգարտե չիբուխը ու բյուրեղե գավաթով խմում քառասուն տարվա գինին:
Խմում էր գինին ու շոյում էր նազելի թագուհու այտերը և մեղմիկ ասում ականջին.
— Տեսա՞ր, թագուհիս ես ինչ խելոք ու կտրիճ մարդ եմ. գզիր տեղից ելա, հաղթեցի թագավորին, , դառա թագավոր: Աշխարհքիս երեսին բախտ — մախտ դատարկ բաներ են , խելք ու կտրիճություն է մենակ պետք:
Թագուհին մանրիկ ժպտում էր ու մարմարե այտը դեմ անում աղա Նազարին. քաջ ու կտրիճ Աղա Նազարն էլ անուշ պաչ էր անում ու խմում քառասուն տարվա գինին:
Խմում էր ու դառնում իր կնկանը, բոթում էր նրա կողքը ու փսփսում ականջին.
 Տեսա՞ր, կնիկ, ինչպես թագավոր դառա: Բա´ ես չէի՞ ասում, թե խելք ու կտրիճություն  դատարկ բաներ են աշխարհքիս երեսին. Մարդս  բախտ պետք է ունենա, մենակ բախտ…
 Ծիծաղում էր կնիկը ու կարմիր թուշը դեմ անում Աղա Նազարին. բախտավոր Աղա Նազարն էլ գզիրի իրեն հին սովորության պես կծում էր կնկա թուշը ու խմում քառասուն տարվա գինին:
 Հետո թիկն էր տալիս գահի բեհեզյա բարձերին, ծխում էր մարգարտե չիբուխը և միտք էր անում աշխարհքի բանը  ու քա´հ — քա´հ ծիծաղում:
Եվ մինչև այսօր էլ կա ու կենդանի է Աղա Նազարը. նստել է գահի վրա, ծխում է մարգարտե չիբուխը և միտք էր անում աշխարհքի բանը  ու քա´հ — քա´հ ծիծաղում…
ԱՄԵՆԱՊԻՏԱՆԻ ԲԱՆԸ
Ժամանակով Արևելքի մի հրաշագեղ աշխարհում արդարամիտ և խելացի մի թագավոր է եղել: Նա ունեցել է երեք որդի:
Եղավ, որ այդ թագավորը ծերացավ և կառավարության սանձը կամեցավ դեո ողջ-օրով հանձնել իր ժաոանգներից նրան, որն ավելի ընդունակ կլինի այդ դժվարին գործին:
Ուստի մի օր կանչեց որդիներին և ասաց.
— Սիրելի´ որդիներ, տեսնում եք, որ ձեր հայրը ծերացել է ու էլ չի կարող երկիրը կառավարել: Ես վաղուց իջած կլինեի իմ գահից, եթե կատարված տեսնեի այն միտքը, որ երկար տարիներ պաշարել է հոգիս: Եվ հիմա ձեզանից ով որ իմաստուն կերպով լուծե այդ իմ միտքը, նա կստանա իմ թագը, նա կկաոավարե իմ ժողովուրդը:
— Ապրած կենա մեր սիրելի հայրը, սուրբ է մեզ համար նրա վեհ կամքը, այդ ի՞նչ մեծ միտք է, որ չի կարողացել լուծել նրա իմաստուն հոգին:
— Ահա´ տեսնո՞ւմ եք այդ ահագին և մեծածավալ շտեմարանը, որ վաղուց շինել եմ: Իմ փափագս էր այդ լցնեի այնպիսի մի բանով, որ ամենապիտանին լիներ աշխարհիս երեսին և որով կարողանայի բախտավոր դարձնել իմ ժողովուրդը: Այդ շտեմարանը դեո մնում է դատարկ:
Եվ հիմա, ո´վ ձեզնից կարողանա այդ շտեմարանը իր բոլոր անկյուններով, ծայրեծայր, լցնել աշխարհի այդ ամենապիտանի բանով, թո´ղ նա արժանի լինի գահին:
Աոե´ք գանձերիցս ինչքան որ կուզեք և առանձին-աոանձին ուղի ընկեք քաղաքե-քաղաք, աշխարհե-աշխարհ, գտեք այդ բանը և լցրեք իմ շտեմարանը: Ձեզ երեք անգամ քառասուն օր միջոց եմ տալիս:
Որդիները համբուրեցին հոր Ձեոքը և ճանապարհ ընկան:
Ամբողջ երեք անգամ քառասուն օր նրանք շրջեցին քաղաքե-քաղաք, աշխարհե-աշխարհ. տեսան ուրիշ-ուրիշ մարդիկ, ուրիշ-ուրիշ բարքեր ու ժամանակին եկան կանգնեցին հոր աոջև:
— Բարով եք եկել, անգին որդիներս, գտե՞լ եք արդյոք և բերել` ինչ որ ամենապիտանի բանն է աշխարհում:
— Այո´, գտել ենք, սիրելի հայր,- պատասխանեցին որդիները: Եվ հայրն իսկույն վեր առավ որդիներին, և գնացին շտմարանի դուռը, այնտեղ հավաքված էին բոլոր պալատականները և շա՜տ ժողովուրդ:
Թագավորը բացեց դուռը և կանչեց մեծ որդուն.
— Ինչո՞վ կլցնես այս ահագին շտեմարանս, սիրելի որդյակ, ի՞նչ բանով, որն աշխարհում ամենապիտանին լինի:
Եվ մեծ որդին հանեց գրպանից մի բուռ հացահատիկ` պարզելով դեպի հայրը` ասաց.
— Հացով կլցնեմ այս ահագին շտեմարանը, թանկագին հայր: Ի՞նչն է աշխարհում ամենապիտանի բանը, քան հացը, ո՞վ կարող է առանց հացի ապրել: Շա´տ թափառեցի, շա´տ բան տեսա,- բայց հացից անհրաժեշտ ոչինչ չգտա:
Այն ժամանակ հայրը կանչեց միջնակ որդուն.
— Ինչո՞վ կլցնես այս ահագին շտեմարանս, սիրելի որդյակ, ի՞նչ բանով, որն աշխարհում ամենապիտանին լինի:
Եվ միջնակ որդին հանեց գրպանից մի բուռ հող, պարզելով դեպի հայրը` ասաց.
— Հողով կլցնեմ ես ահագին շտեմարանը, թանկագին հայր, ի՞նչն է աշխարհում ամենապիտանի բանը, քան հողը: Առանց հողի հաց չկա. առանց հողի ո՞վ կարող է ապրել: Շա՜տ թափառեցի, շատ բան տեսա, բայց հողից անհրաժեշտ ոչինչ չգտա: Ապա հայրը կանչեց կրտսեր որդուն.
— Ինչո՞վ կլցնես այս ահագին շտեմարանս, սիրելի որդյակ, ի՞նչ բանով, որն աշխարհում ամենապիտանին լինի
— Այդ միջոցին կրտսեր որդին հաստատ քայլերով մոտեցավ շտեմարանին, անցավ շեմքը, գրպանից հանեց մի փոքրիկ մոմ, կայծքարին խփեց հրահանը, կայծ հանեց, վառեց աբեթը, հետո մոմը: Բոլորը կարծում էին, թե նա ուզում է լույսի լույսով զննել շտեմարանը, նրա ահագնությունը: — Դե´հ ասա, որդի, ինչո՞վ կլցնես, — անհամբեր ձայնով հարցրեց հայրը:
— Լույսով կլցնեմ այս ահագին շտեմարանը, իմաստու´ն հայր, լույսո՜վ միայն: Շատ թափաոեցի, շա՜տ աշխարհներ տեսա, բայց լույսից անհրաժեշտ ո’չ մի բան չգտա: Լույսն է ամենապիտանի բանը աշխարհում: Աոանց Աոանց լույսի հողը հաց չի ծնի, աոանց լույսի հողի վրա կյանք չէր լինի:
Շա՜տ թափաոեցի, շա՜տ աշխարհներ տեսա և գտա, որ գիտության լույսն է ամենապիտանի բանը, և միայն գիտության լույսով կարելի է կառավարել աշխարհը: -Ապրի´ս, — գոչեց ուրախացած հայրը, — քեզ է արժանի գահն ու գայիսոնը, քանի որ լույսով ու գիտությամբ պիտի լցնես թագավորությունդ և մարդկանց հոգիները:
— Ապրա´ծ կենա մեր երիտասարդ լուսավոր թագավորը գոչեցին ոգևորված պալատականներն ու ժողովուրդը:
Բովանդակություն | Էջի սկիզբ
ԱՐԵՎԻ ՄՈՏՄի որբ երեխա՝ ցնցոտիներ հագած՝ կուչ էր եկել հարուստ տների պատերի տակ: Մեջքը հենել էր մի հարուստ տան պատին և մեկնել էր ձեռքը դեպի մարդիկ:
Նոր էր բացվել գարունը, մոտավոր սարերը կանաչին էին տալիս, և գարնան անուշ արևը բարի աչքերով նայում էր ամենքին: Մայթերով անցուդարձ էին անում մարդիկ, և ո´չ մի մարդ չէր նայում, չէր ուզում նայել խեղճ ու որբ երեխային:
Երբ արևը կամաց-կամաց թեքվում էր մոտավոր կանաչ սարերի հետևը — սկսեց փչել մի ցուրտ քամի, և երեխան դողում էր՝ խե՜ղճ ու անտուն:
— Ա՜խ, կարմիր արև, բարի՜ արև, դուն էիր ինձ միայն տաքացնում, հիմա ո՞ւր ես գնում, թողնում ես ինձ մենակ՝ այս ցրտին ու խավարին, ես մայր չունիմ, ես տուն չունիմ, ո՞ւր գնամ, ո՞ւմ մոտ գնամ… Վե´ր առ, տա՜ր ինձ քեզ հետ, անո՜ւշ արև…
Լալիս էր երեխան լուռ ու մունջ, և արցունքները գլոր-գլոր սահում էին նրա գունատ երեսից: Իսկ մարդիկ տուն էին դառնում, և ո՜չ ոք չէր լսում ու տեսնում նրան, ո՜չ ոք չէր ուզում լսել ու տեսնել նրան…
Արևը սահեց անցավ սարի մյուս կողմը և էլ չերևաց:
— Բարի՜ արև, ես գիտեմ, դու գնացիր քո մոր մոտ… Ես զիտեմ ձեր տո՜ւնը, ա՜յս սարի հետևն է. ես կուգամ, կուգամ քեզ մոտ, հիմա՜, հիմա՜:
Եվ խեղճ երեխան դողալով՝ հարուստ տների պատերը բռնելով, գնա՜ց, գնա՜ց, քաղաքից դուրս ելավ: Հասավ մոտավոր սարին. դժվար էր վերելքը. քարեր ու քարեր, առքը դիպչում էր քարերին, խիստ ցավում, բայց նա ուշ չդարձնելով բարձրանում էր անընդհատ:
Մութը իջավ, և կանաչ սարը սևերով ծածկվեց: Սարի գլխին փայլփլում էին աստղերը՝ կանչող, գարդարող ճրագների պես:
Փչում էր սառը, խիստ քամին, որ ձորերի մեջ ու քարափների գլխին վայում էր. երբեմն թռչում էին սև թևերով գիշերահավերը, որոնք որսի էին դուրս եկել:
Երեխան անվախ և հաստատուն քայլերով գնում էր վերև, բա՜րձր, միշտ բա՜րձր, և հանկարծ լսեց շների հաչոց, մի քիչ հետո էլ լսեց մի ձայն խավարի միջից, — Ո՞վ ես, ո՞ւր ես գնամ:
— ճամփորդ տղա եմ, արևի մոտ եմ գնամ, ասա՜, ո՞ւր է արևի տունը, հեռո՞ւ է, թե մոտիկ:
ճրագը ձեռին մոտ եկավ մի մարդ և քնքուշ ձայնով ասաց.
— Դու հոգնած կլինես, քաղցած ու ծարա՜վ, գնանք ինձ մոտ: Ի՜նչ անգութ են քո հայրն ու մայրը, որ այս մթանը քեզ ցրտի ու քամու բերանն են ձգել:
— Ես հայր ու մայր չունիմ, որբ եմ ու անտեր…
— Գնանք, տղա՜ս, գնա՜նք ինձ մոտ,— ասաց բարի անծանոթը և երեխայի ձեռքից բռնելով տուն տարավ:
Նրա տունը մի խեղճ խրճիթ էր. օջախի շուրջը նստել էին բարի մարդու կինն ու երեք փոքր երեխաները: Նրա խրճիթին կից մի մեծ բակում որոճում էին ոչխարները: Նա հովիվ էր, սարի հովիվ:
— Սիրելի՜ երեխաներս, ձեզ եղբայր եմ բերել, թո՜ղ չլինեք երեք եղբայր, լինեք չորս, երեքին հաց տվող ձեռքը չորսին էլ կտա:
Սիրեցե´ք իրար, եկե´ք համբուրեցեք ձեր նոր եղբորը: Ամենից առաջ հովվի կինը գրկեց երեխային և մոր պես ջերմ-ջերմ համբուրեց, հետո երեխաները եկան և եղբոր պես համբուրեցին նրան:
Երեխան ուրախությունից լաց էր լինում և նորից լալիս:
Հետո սեղան նստան ուրախ, զվարթ. մայրը նրանց համար անկողին շինեց և ամենքին քնեցրեց իր կողքին, երեխան շա՜տ հոգնած էր. իսկույն աչքերը խփեց և անո՜ւշ- անո՜ւշ քնեց:
Երազի մեջ ուրախ ժպտում էր երեխան, որպես թե ինքը արևի մոտ է արդեն, գրկել է նրան ամուր ու պառկել է նրա գրկում տաք ու երջանիկ:
Մեկ էլ սրտի հրճվանքից վեր թռավ և տեսավ, որ արևի փոխարեն գրկել է իր նոր եղբայրներին և ամուր բռնել է մոր ձեռքը: Եվ նա աչքովին տեսավ, որ արևը հե´նց այս տան մեջն է, որ ինքը ուղիղ հե´նց արևի գրկումն է…
Բովանդակություն | Էջի սկիզբ
 ԵՐԳԻ ՀՐԱՊՈՒՅՐԸՄեզանից հազարավոր տարիներ առաջ, մեզնից շատ ու շատ հեռու՝ յոթ ծովերի մյուս ափում, կար մի աշխարհ: Այնտեղ ծաղիկներ կային, չքնաղ ու բյուրազան ծաղիկներ՝ թիթեռների պես փռված ու թրթռուն՝ ժայռերի ու դաշտերի վրա, և նրանց անուշ հոտով լցվել էին այդ աշխարհի սարերն ու ձորերը: Այնտեղ աղբյուրներ կային, պայծառ ու կարկաչուն աղբյուրներ՝ մանուկների պես, որ թռչկոտում էին քարից քար՝ ծաղիկները համբուրելով: Բայց այնտեղ մադիկ չար էին ու անգութ: Մի որբ ու աղքատ մանուկ էր ապրում այդ մարդկանց մեջ. գիշերը տեղ չուներ գլուխը դնելու և հաց չուներ ուտելու: Նա մենակ էր, ինչպես մի թռչուն՝ ամայի ժայռերի մեջ: Եվ նա մեծացավ բոլորի աչքի առջև՝ անտես ու անհայտ. կերակրվում էր դաշտի բույսերով և պատսպարվում էր անձավների մեջ: Բայց, բոլոր մարդկանցից ծածուկ, իր մատներով շոշափում էր ու զննում մարդկանց սրտերը և տեսնում էր, որ քարից էին այդ սրտերը՝ քար ու ապառաժից: Ու երբ պատանի դարձավ, թողեց այդ քարսիրտ աշխարհը և ճամփա ընկավ մի ուրիշ, մի լավ աշխարհ գտնելու համար: Հասավ մի ծովափ և երբ ափի ավազների վրա շրջում էր, տեսավ ցամաքին մի շատ գեղեցիկ, մի շողշողուն ձուկ՝ հոգեվարքի մեջ թալիկ-թալիկ տալիս: Պատանին գրկեց ձուկը և քնքշությամբ տարավ, բաց թողեց ծովի մեջ: Ձուկը երբ ուշքի եկավ, դարձավ-ասաց մարդու լեզվով.
— Բարի տղա, ինչ որ սիրտդ կուզե, ասա, ես կկատարեմ քո արած լավության փոխարեն:
Պատանին մի փոքր մտածելուց հետո ասաց.
— Ինձ այնպիսի մի հնար տուր, որ մարդու կրծքի տակ քարը իսկական սիրտ դարձնեմ:
— Դու սեր ես ուզում, հրաշալի տղա, շատ լավ, կտրիր ծովափի եղեգներից մեկը, սրինգ շինիր և գնա, մարդկանց մեջ երգիր: Եվ երբ տեսնես, որ նրանց աչքերը արցունքով լցվեցին, իմացիր, որ քարը սիրտ դարձավ: Այսպես խրատեց ձուկը և փաթաթվելով ալիքների հետ՝ սուզվեց ծովի խորքը: Պատանին իսկույն կտրեց եղեգնը, սրինգ շինեց և սուլեց: Այնպե՜ս քաղցր, այնպե՜ս հոգեգրավ դուրս հորդեցին հնչյունները սրնգի փողից, որ բոլոր թռչունները լուռ կեցան լսելու համար: Ապա շտապեց մարդկանց մոտ, մտավ մարդաշատ քաղաքը, կանգնեց հրապարակում և սրինգը նվագեց: Քնքուշ ու գեղեցիկ՝ ուղղակի սրտի խորքերից դուրս ցայտեցին դյութական, անուշ հնչյունները: Նա երգում էր արցունքով թրջած հացը աղքատների ու չարքաշների, ցուրտ, անտուն գիշերները մերկ տնանկների, նա երգում էր փակ դռներն ու քար սրտերը մարդկանց, անտեր, անտերունչ մենակությունը լքված որբերի: Եվ փռվեցին նրա երգերը հրապարակի վրա, մտան ամեն մի խրճիթ ու ապարանք, փշրեցին քարեղեն սրտերը: Ամեն մի սիրտ խայթվում էր իր անգթությամբ և բռնկվում էր ծովի չափ սիրով, որ ծովի պես հուզվում էր և ափերից դուրս թռչում: Եվ ամեն մի մարդ ուզում էր հրապարակ վազել, սիրով ու կարոտով գրկել մի ուրիշ անծանոթ մարդու, գրկել, համբուրել նրան և մեռնել նրա համար: Եվ ահա մարդիկ դուրս թռան տներից, վազեցին հրապարակ, շրջապատեցին պատանուն և առաջին անգամ նկատեցին, որ աղքատ է նա ու մենակ. գրկեցին ու համբուրեցին նրան և առաջին անգամ իրենց կյանքում վշտահար հեկեկացին…Այդ օրվանից աշխարհ եկավ Երգը, ու Երգի միջոցով հալվեցին քար սրտերը, և այդ օրվանից սերը վշտի հետ անբաժան բույն դրեց մարդկանց սրտերի մեջ …
Բովանդակություն | Էջի սկիզբ
 ՀԵՔԻԱԹՀին ժամանակ  մի պատանի ասպետ էր ապրում. գեղեցիկ էր նա և սլացիկ, ինչպես մատաղ ցարասին, որ հասակ է քաշել առվակի ափին:
         Քաջ էր նույնպես և բարի. օրերով ու գիշերներով ոսկեբաշ նժույգի պարանոցը գրկած սլանում էր նա շավիղներով ու մեծ ուղիներով. օգնության էր հասնում նեղ ընկածներին, ներելով չարերին ու նեղիչներին:
Նա այնքա՛ն բարի էր դեպի բոլորը, շնչավորն ու անշունչը, այնքա՜ն բարի, որ նրա ձիու սմբակները չէին պղտորում աղբյուրների ադամանդը, չէին տրորում քնքուշ ծաղիկները ճանապարհի եզերքների:  Եվ բոլորը սիրում էին նրան:
         Մի օր լեռների ծիրերով թռչելիս, նկատեց նա մի շողշողուն լճակ, մոտեցավ լճակին, և նրա վճիտ հայելու մեջ տեսավ մի չքնաղ աղջկա լուսեղեն դեմքը:
         Լուսնկա գիշերների պես մեղմանուշ աչքերով և այրվող ծովերի պես բոցածուփ մազերով-նստել էր աղջիկը մարմարյա պատշգամբում և ասեղնագործում էր: Այնպե՜ս գեղեցիկ էր նա, այնպե՜ս գեղեցիկ, տենչանքների պես գեղեցիկ:
          Ո՞վ էր նա. լճակի պարիկներից չէ՞ր արդյոք, որ ապրում են ջրերի հատակում, բյուրեղի ապարանքների մեջ:
         Եվ պատանին անզուսպ կարոտով խթանեց ձին ու սուզվեց լճակի խորքը՝ հասնելու գեղեցկուհուն: Անցավ մի պահ. դուրս թռավ նժույգը ջրերի միջից, պատանին մխրճվել էր մինչև հատակը և ոչ մի ապարանք չէր տեսել այնտեղ:
         Տխուր կանգնեց ասպետը լճափին, մինչև անդորրացած ջրերը պարզեցին նորից իրենց հայելին, և այս անգամ տեսավ նա լեռներ միայն, հեռավոր լեռները՝ սպիտակ թագերով և երկինքը՝ կապույտ աչքով:
         Ու այժմ միայն հասկացավ պատանին, թե ինքը տեսել է մի գեղեցկուհու ցոլքը, որ մի կախարդ ճառագայթ բերել է  երազի աշխարհից ու նետել  այս ջրերի վրա: Ո՞ւր գտնել նրան, ինչպե՞ս գտնել նրան…
         Եվ  լճակի մեջ էլ չէր նայում պատանին, -անրջական  աղջկա պատկերը իր հոգումն էր հիմա ցոլցլում գիշեր ու ցերեկ:
         Եվ գիշեր ու ցերեկ՝ քուն ու դադար չուներ նա, սիրավառ ասպետը. մշտապես նժույգի պարանոցին հյուսված՝ թռչում էր ամեն կողմ՝ որոնելով գեղեցիկ աղջկան: Եվ երկար որոնեց, երկար և ունայն:
         Եվ երկար և ունայն որոնելուց հետո՝ մի օր իջավ նա գետակի վրա, գլուխն առավ ձեռների մեջ և լաց էր լինում անհույս, սրտաբեկ:
         -Ինչո՞ւ ես լալիս, սիրուն տղա,-հարցրին ալիքները,-հա՞յրդ է գերի ընկած, թե՞ մայրդ է հիվանդ:
         -Օ՛հ, մի՛ հարցրեք, պայծառ ալիքներ, ձեզ նման մի գոհարի շողքն եմ տեսել ու չեմ գտնում:
         -Ավա՛ղ, մենք նոր եկանք, բայց ափի ծաղիկները այստեղ են միշտ, տեսած կլինեն, նրանց հարցրու,- մրմնջացին ալիքները:
         -Անուշ ծաղիկներ, ձեզ նման մի չքնաղի բույրն է հոգիս գերել, չե՞ք տեսել նրան:
         -Ավա՜ղ, մենք էլ չենք տեսել, սիրուն տղա, արտույտին հարցրու. նա բարձր է թռչում, տեսած կլինի վերևից նրան, -շշնջացին անուշ ծաղիկները:
         -Արտո՛ւյտ, ոսկեթև արտո՛ւյտ, տեսե՞լ ես այն սիրուն աղջկան, որի հրապույրը իմ սրտում է հիմա միշտ:
         -Ափսո՜ս, սիրուն տղա,-պատասխանեց արտույտը,-ես միայն արևն եմ տեսնում, ուրիշին տեսնելու ժամանակ չունիմ, հովին հարցրու. հեռուներից է գալիս, տեսած կլինի:
         -Հովի՛կ, թափառական հովի՛կ,- աղերսեց պատանին,- հեռուներից ես գալիս, չե՞ս տեսել այն աղջկան, որի սիրով սիրտս հատնում է:
         -Ա՛յ խեղճ տղա,-ասաց հովը,-ես տեսել եմ նրան հեռո՛ւ, հեռո՛ւ աշխարհներում, ծովերով, ծովերով հեռու, մարմարյա պատշգամբում նստած ասեղնագոծում է նա. ես լսեցի նրա հառաչանքը այն անհայտ ասպետի համար, որի հոգումն է իր պատկերը: Գնա՛, նա սպասում է քեզ…
         Պատանին իսկույն նստավ նժույգը և թռավ, նետի պես արագ, կարոտի պես անհամբեր. անցավ յոթն օրվա դաշտեր, յոթը ծովեր բոլորեց- և մի օր, երբ արշալույսը ոսկու մեջ թաթախել էր երկնքի ամպերը և լեռների բաշերը,- տեսավ ոսկեվառ ապարանքը մարմարյա մտերիմ պատշգամբով:
         Բարձրաբերձ և երկաթակուռ պարիսպները պատել էին ապարանքը. պատանին շրջեց չորսբոլորը ապարանքի, սակայն գոց էր պողպատյա միակ դուռը:
         Խելակորույս խթանեց ձին բարձր պարիսպներն ի վեր. նժույգը թռավ-անցավ պարիսպները և կանգնեց ապարանքի բաց մուտքի առջև:
         Սակայն մուտքի երկու կողմերը շղթան վզերին, որպես պահապաններ, կապված էին մի վագր կատաղի և մի խոյ ամեհի. վագրի առջևը խոտ էր դրած, իսկ խոյի առջևը՝միս:
         Մռնչում էին նրանք քաղցի մոլուցքից, և ո՞վ կհանդգներ անցնել նրանց միջով, վայրկյանի մեջ պատառ-պատառ կանեին:
         Ասպետը նիզակի ծայրով խոտը մոտեցրեց խոյին և միսը՝ վագրին. երախտագետ հայացքով նայեցին նրանք պատանուն և ճամփա տվին: Պատանին հևիհև բարձրացավ մարմարյա սանդուղքներով դեպի ապարանքի հոյակապ հարկերը:
         Ամայի էր ամենուրեք. անցավ սրահից սրահ, դահլիճից դահլիճ և հանդիպեց մի փղոսկրյա դռան.ներս մտավ և տեսավ իր որոնած գեղեցկուհին: Նստել էր մարգարտահեռ աթոռի վրա, լաց էր լինում, այրվող ծովերի նման բոցածուփ մազերը երեսն ի վար: Մոտեցավ, սաղավարտը հանեց, սուրը նետեց նրա ոտների ներքո և խոնարհ կանգնեց նրա առջև:
         -Օ՜հ, հրա՞շք է այս. մի՞թե դու ես այն ասպետը, որին տեսել եմ երազի մեջ. այո՛, իսկ և իսկ դու ես- հնչեց աղջկա բյուրեղ ձայնը. բայց ինչպե՞ս եկար այստեղ, հովն իր հևով, թռչունն իր թևով չէին կարող անցնել այս բարձր պարիսպներից: Ինչպե՞ս եկար դու:
         -Քո սերն ինձ թև տվեց, քո կարոտն ինձ ուժ տվեց. հիմա կանգնած եմ քո սպասին, հրամայիր միայն…
         -Բայց ո՞ւր ես ինձ տեսել, որ սիրում ես ինձ այսպես:
         -Իմ հոգու մեջ ես քեզ տեսա, երկնքի և երկրի մեջ ես քեզ տեսա և սիրում եմ քեզ վաղո՜ւց, վաղո՜ւց. և քեզ համար մեռնելը՝ կյանք է ինձ համար:
         -Դու որ սիրում ես ինձ այդչափ, շո՛ւտ տար ինձ այստեղից. ես վաղուց սպասում էի քեզ,-ասաց աղջիկը, և վարդի պես բռնկվեց նրա դեմքը…
         -Բայց դու, իմ սեր, ի՞նչ ես անում այստեղ, մենակ, այս ապարանքում, և ինչո՞ւ ես լալիս:
         -Ա՜խ, մի՞թե դու չգիտես. իմ հայրը այս երկրի իշխանն է, նա պատժել է ինձ՝ փակելով այստեղ. ամեհի կենդանիներին պահապան է դրել, համր նաժիշտներին սպասավոր կարգել. ես չուզեցա հարս լինել այն ատելի մարդուն, մի հզոր թագավորի, որի ավատն է հայրս և որին խոստացել էր ինձ անգութ ծնողս: Եվ այսօր վերջին օրն է, պիտի գա չար թագավորը հորս հետ և բռնի պիտի տանի ինձ: Ես պիտի մեռնիմ, եթե լքես ինձ…
         Պատանին սրբեց աղջկա աչքերը, և համբուրելով նրա ձեռքը, դուրս ելան դահլիճից. վագրն ու խոյը հեզիկ՝ ճամփա տվին, նաժիշտները ապշած նայեցին նրանց հետևից. պատանին թռավ նժույգին, գրկեց աղջկան իր կրծքի վրա…և սլացավ նժույգը: Սլացան լեռների վրայով, բովերի և դաշտերի վրայով, գետերի և ձորերի վրայով…
         Եկան հայրն ու հզոր թագավորն իրենց զորքով, տեսան՝ ապարանքում աղջիկը չկար. համր նաժիշտներից պատասխան չկարողանալով առնել՝ զայրացած թողին ապարանքը և ընկան լեռ ու ձոր գտնելու նրան: Ամեն ուղևորի ու քարավանի հարցում արին, բայց աղջկա հետքն անգամ տեսնող ու գիտցող չեղավ:
         -Ա՜յ գետ, ա՜յ ջրեր,-հարցրեց հայրը գետին,-աղջկաս  չտեսա՞ք, ձեր վրայով չանցա՞վ նա. եթե ասեք, ոսկի կամար կկապեմ ձեր մեջքին:
         Գետի վրայով էին անցել տղան ու աղջիկը, բայց գետը չուզեց ճշմարիտն ասել:
         -Մենք նոր եկանք, մենք բան չենք տեսել. հարցրու ափի ծաղիկներին, որ միշտ այստեղ են,-խուլ մռնչյունով ասին ալիքները:
         -Ա՜յ ծաղիկներ, աղջկաս չտեսա՞ք, չանցա՞վ ձեր միջով. եթե ասեք, ցորենի տեղ մարգարիտի գինդեր կկախեմ ձեր ականջներից:
         Ծաղիկները տեսել էին, բայց չուզեցին ճշմարիտն ասել:
         -Մենք մեր վրայով միայն արտույտին թռչելով տեսանք, ուրիշ բան չենք տեսել:
         -Ա՜յ արտույտ,- դիմեց հայրը նրան,- աղջկաս չտեսա՞ր, չանցա՞վ քո մոտով. եթե ասես, մետաքսե բույն կշինեմ քո ծղոտե բնի փոխարեն:
         Արտույտն էլ էր տեսել, բայց պատասխան չտվավ, թռավ, անհայտացավ արևի ճաճանչների մեջ:
         Եվ երկար, անօգուտ որոնումներից հետո հուսակտուր տուն դարձան հայրն ու թագավորը:
Բովանդակություն | Էջի սկիզբ
 ՆՈՒԿԻՄ ՔԱՂԱՔԻ ԽԵԼՈՔՆԵՐԸ /1940/Ժամանակին մի քաղաք է եղել Նուկիմ անունով: Անունը կա , բայց տեղը մինչև հիմա հայտնի չէ:
Այդ քաղաքը շատ ցուրտ է եղել` երկու ձմեռ, մի ամառ:
Մի օր ժողովուրդը հարա — հրոցով հավաքվում, ափ է առնում քաղաքի առաջավոր մարդկանց դռները.
— Էս քաղաքում էլ ապրել չի լինի, սառնամանիք, ախպեր, սառա’նք: Ելեք պատգամ գնացեք թագավորի մոտ. գնացեք, թագավորին ասեք, թե որ երկու ամառ, մեկ ձմեռ չանի` մենք էս քաղաքում մնացողը չենք:
— Ժողովրդի կամքը սուրբ է, — ասում են առաջնորդները, որ քաղաքի խելոքներն են լինում, խորհրդի են նստում և որոշում  են թագավորի մոտ գնալ խնդրելու և, թագավորի սիրտը շահելու համար  էլ մի քսակ ոսկի նվեր են տանում ժողովրդի կողմից: Շինում եմ մի երկար նիզակ, նիզակի ծայրից կախում են քսակը և` «թագավոր, որտեղ ես, գալիս ենք քեզ մոտ», ասում են քաղաքի առաջավորներն ու ճամփա ընկնում:
Մի ավանի միջով անցնելիս տեսնում են խանութպանի մեկը կարմիր բոցի պես մի բան է ծախում: Դրա տեսքը շատ է հրապուրում Նուկիմ քաղաքի պատգամավորներին:
— Էդ ի՞նչ ես ծախում, ախպեր, — հարցնում են  նրանք:
— Տաքդեղ, — պատասխանում է խանութպանը:
Առաջին անգամ են տեսնում տաքդեղը, առաջին անգամ են լսում տաքդեղ անունը:
— Ուտելու բա՞ն է, — է հրցնում են նրան:
— Ուտելու բան է, բա ո’նց, — պատասխանում է խանութպանը:
— Որ էդպես է, մի կշեռք էդ ասածիցդ տուր:
Ավագ պատգամավորը տաքդեղից մի հատ կծում է, բերանը մռմռում է, աչքերը արցունքոտվում են , նետում է մյուսին, սա էլ մի կտոր կծում է, նետում է մյուսին:  Էդպես մինչև վերջին պատգամավորը: Բերանները մռմռալով, աչքերը արցունքոտելով, խանութպանին հայհոյելով շարունակում են ճանապարհը:
Մի ուրիշ ավանով անցնելիս, տեսնում են խանութպանի առաջ սալաների վրա դարսված…չեն իմանում ինչ:
— Էդ ի՞նչ ես ծախում, ախպեր:
— Խաղող:
Առաջին անգամ են տեսնում խաղողը, առաջին անգամ են լսում խաղողի անունը:
— Ուտելու բա՞ն է, — հարցնում են նրան:
— էն էլ ո՞նց, — պատասխանում է խանութպանը:
— Դե մի կշեռք տուր:
Վճարում են, առնում ուտում, համը բերաններն է մնում: Շրթները լիզելով, խանութպանին օրհնելով, շարունակում են ճանապարհը:
Մի ուրիշ ավանով անցնելիս տեսնում են խանութպանի մոտ կտոր — կտոր ճերմակ բաներ:
— Էդ ինչ ես ծախում:
— Շաքար:
Շաքա~ր…Ո’չ տեսլ էին, ո’չ լսել:
— Ուտելու բա՞ն է, — հարցնում են նրանք:
— Էն էլ ո՞նց:
— Դե մի կշեռք տուր:
Վճարում են, առնում, կռթ — կռթ ուտում, համը բերաններն է մնում:
Գնում են, գնում, գիշերը վրա է հասնում, նիզակը տնկում են գետնի մեջ, իրենք էլ պառկում են նրա շուրջը, միամիտ քնում: Գողը ինչպե՞ս կարող է բարձրանալ վերև, նիզակի ծայրից կախված քսակը առնել, իսկի խելքի մոտ բա՞ն է:
Հակառակի պես, գիշերը մի ճամփորդ է անցնում էդ տեղերով, տեսնում է մի տնկած ձողի շուրջը մարդիկ անուշ քնել են: Վեր է նայում` ձողի ծայրից բան է կախած: Վար է բերում ձողը,  բաց անում քսակը` մեջը դեղին ոսկի: Ոսկին լցնում է  իր խուրջինի մեջ, փոխարենը քսակի մեջ լցնում է խիճ ու ավազ, ձողը նորից կանգնեցնում:
Առավոտը Նուկիմ քաղաքի խելոքները շարունակում են իրենց ուղին: Հարցնելով, հարցնելով հասնում են թագավորանիստ քաղաքը: Մայրաքաղաքի դռան մոտ նստում են, ծախսերի հաշիվ են տեսնում, որ գումաը իրար մեծ արդար բաժանեն:
— Ավագ պատգամավորն ասում է.
— Էն կարմիր բանը, որ ես կերա, քեզ գցեցի, դու էլ կերար, մեկէլին  գցեցիր — մեկ արծաթ. էն բանը, որ աստված շինել էր, մենք քանդեցինք` մեկ արծաթ. Էն բանը, որ քանց ձյուն ճերմակ էր, քանց մոր կաթ անուշ` երկու արծաթ:
Հաշիվը տեսնելուց հետո գնում են թագավոր պալատի դռանը կանգնում: Դռնապանը իմաց է տալիս պալատականներին, պալատականներն էլ իմաց են տալիս թագավորին, թե Նուկիմ քաղաքից պատգամավոր են եկել: Թագավորը հրամայում է ներս կանչել նրանց:
Պատգամավորները գլուխ են տալիս թագավորին և բարև բռնած կանգնում են առաջը:
Ավագ պատգամավորը քսակը մոտեցնում է թագավորին և ասում է.
— Թագավորն ապրած կենա, մենք Նուկիմ քաղաքի ժողովրդի կողմից ենք եկել խնդրանքով, էդ մեկ քսակ ոսկին էլ քեզ նվեր ենք բերել ժողովրդի կողմից: Մեր քաղաքը շատ ցուրտ  քաղաք է, երկու ձմեռ մեկ ամառ: Թե որ երկու ամառ, մեկ ձմեռ չանես, էլ մեր քաղաքում մենք մնացողը չենք, լավ իմացած լինես:
Մյուս պատգամավորները գլխով  հաստատում են նրա ասածը:
Թագավորի գանձապահը, որ վերցրել էր քսակը, թագավորի  ականջին  փսփսում է, թե ոսկու տեղ խիճ է ու ավազ է:
Թագավորը մտածում է` սրանք նպատակո՞վ են ոսկու տեղ խիճ ու ավազ բերել, թե՞ միամիտ սրտով: Փորձելու համար հրամայում է նրանց առաջ մի սինի սև սալոր դնեն, խառը սև բոլոճների հետ:
Պատգամավորները վրա են պրծնում. ավագ պատգամավորը ասում է.
— Տղե’րք, առաջ ոտավորը ուտեք` չփախչեն, անոտը մեր ծառան է:
Թագավորը տեսնում է նրանց խելքի չափը և, դառնալով նրանց, ասում է.
— Գնացեք ձեր տները, մինչև տեղ հասնեք` մեկ էլ ամառը եկած կլինի:- Թախտիդ հաստատ մնաս, — ասում են պատգամավորները և ուրախ — զվարթ դառնում են իրենց քաղաքը
Մայրենի

Առյուծ Մըհերը

Առյուծ Մըհերը, զարմով դյուցազուն,
Քառասուն տարի իշխում էր Սասուն.
Իշխում էր ահեղ, ու նըրա օրով
Հավքն էլ չէր անցնում Սասմա սարերով։ ( դադար, ապա թմբուկի հարվածներ)
Սասմա սարերից շա՜տ ու շատ հեռու
Թնդում էր նրա հռչակն ահարկու,
Խոսվում էր իր փառքն, արարքն անվեհեր.
Հազար բերան էր — մի Առյուծ-Մհեր։

Մհերն է իշխում, Մհերն է իշխում, Մհերն է իշխում․ Մհերն է իշխում (ցածր ձայնով սկսում ենք, բարձր ձայնով՝ կտրուկ ավարտում)։

Էսպես, ահավոր առյուծի նըման,
Սասմա սարերում նստած էր իշխան
Քառասուն տարի։
Քառասուն տարում
«Ա՜խ» չէր քաշել նա դեռ իրեն օրում.
Բայց հիմի, երբ որ եկավ ծերացավ,
Էն անահ սիրտը ներս սողաց մի ցավ։

 (դադար, ապա թմբուկի հարվածներ)

.Սկըսավ մըտածել դյուցազուն ծերը.
— Հասել էն կյանքիս աշնան օրերը,
Շուտով սև հողին կերթամ ես գերի,
Կանցնի ծըխի պես փառքը Մըհերի,
Կանցնեն և՛ անուն, և՛ սարսափ, և՛ ահ,
Իմ անտեր ու որբ աշխարքի վըրա
Ոտի կըկանգնեն հազար քաջ ու դև…
Մի ժառանգ չունեմ՝ իմ անցման ետև
Իմ թուրը կապի, Սասուն պահպանի…
Ու միտք էր անում հըսկան ծերունի։

Մայրենի

Մայրենի ուղագրություն 5․1 դասարան 14․11․2023թ․

99.Տրված բառերից կամ արտահայտություններից նոր բառեր կազմիր ակ,իկ,ուկ ածանցներով։Այստեղ այդ ածանցները փոքրանում կամ քնքշացնում են։

ա)թափանցել֊թափանցիկ,շրջել֊շրջիկ,մարտնչել֊մարտիկ,սիրտ֊սրտիկ,ճանճ֊ճանճիկ։

Բ)օրենք֊օրինակ,ճաշ֊ճաշիկ,ախորժ֊ախորժակ,սահուն֊սահնակ,պահել֊պահակ,ընդունել֊ընդունակ,մոլորել֊մոլորակ,գիտենալ֊գիտակ,պատվիրել֊պատվիրակ,բուռն֊բռնակ։

Գ)կտրել֊կտրուկ,դիպչել֊դիպուկ,խուսափել֊

100.Տրված բառերից տեղ ցույց տվող ածանցավոր բառեր կազմիր գրիր գործածված մասնիկները (ածանցները)։Կազմածտ, որ բառերնեն մեծատառով սկսվում։

Օրինակ՛.

Հույն֊հունաստան։

Հիվանդ֊հիվանդանոց

ծաղիկ֊ծաղկանոց

մուկ֊մկնիկ

Հայ֊ՀԱՅԱՍՏԱՆ

նիստ֊նստարան

այբուբեն֊Այբենարան

դաս֊դասարան

դպիր֊դպրանոց

դարբին֊դարբնոց

հյուր֊հյուրանոց

զորք֊զորանոց

Ռուս֊ՌՈՒՍԱՍՏԱՆ

գործ֊գործարան

բրուտ֊բրուտանոց

կուս֊կուսանոց

Ուզբեկ֊ՈւԶԲԵԿՍՏԱՆ

Հնդիկ֊ՀՆԴԿԱՍՏԱՆ

թուփ֊թփոտ֊թփուտ

ծիրանի֊ծիրանենի,ծիրանանոց։

Մայրենի

Էպոսից հատված

Համբավը տարան Մըսրա Մելիքին.
— Հապա՜ չես ասիլ՝ Դավիթը կըրկին
Հոր վանքը շինել, իշխան է դառել,
Դու օխտը տարվան խարջը չես առել։

Մելիք զայրացավ.
— Գընացե՛ք, ասավ,
Բադին, Կոզբադին,

Սյուդին, Չարխադին,
Սասմա քար ու հող տակն ու վեր արեք,
Իմ օխտը տարվան խարաջը բերեք։

Մայրենի

82.Տրված բառերը բաժանի´ր երկու խմբի (տե´ս 81-րդ վարժությունը):
Ուրախություն, նկար, գլուխ, փետրագնդակ, հինգ, ուրախ, նորություն, փետուր, շյուղ, երկմտություն,շաբաթական, գրպան, քաղաք, օրացույց, գլխակորույս, անուն:

ա)Նկար, գլուխ, հինգ, փետուր, շյուղ, գրպան, քաղաք, անուն:

բ)Ուրախություն, փետրագնդակ, նորություն, երկմտություն, շաբաթական, օրացույց, գլխակորույս։

83.Ի՛նքդ անվանիր 81-րդ վարժության բառերի շարքերը (ընդհանուր անուններ գտի´ր բառաշարքի համարև տրված նախադասությունները լրացրո´ւ:

Ա խմբում պարզ բառեր են, որովհետև բաղկացած են մեկ արմատից կամ չունեն որևէ ածանց:

Բ խմբում բաղադրյալ բառեր են, որովհետև բաղկացած են երկու և ավելի արմատներից կամ ունեն որևէ ածանց:

84.Ուշադրությո´ւն դարձրու բառերին և պարզի´ր, թե ի՞նչ է նշանակում բաղ:

Բաղադրել — կցել, կից դնել:
Բաղադրյալ — միասին, կից դրված:
Բաղաձայն — հնչյուն, որ կցվում է, միանում է ձայնավորներին:
Բաղդատել — համեմատել (իրար կողքի դնել):
Բաղկանալ — մասերից կազմված լինել

Բաղ — կպցնել, կցել։

85.Պարզ և բաղադրյալ բառերը տեղադրի´ր տրված նախադասությունների մեջ և նախադասությունները լրացո´ւ:

Այն բառերը, որոնց մեջ հնարավոր չէ առանձնացնել բառ կազմող իմաստակիր մասեր, պարզ բառեր են. օրինակ՝ ծով, նկար, տուն, սեղան:

Այն բառերը, որոնք  հնարավոր է բաժանել բառ կազմող իմաստակիր մասերի, բաղադրյալ բառեր են. օրինակ՝  հեռախոս — հեռ + ա + խոս, բարկություն — բարկ + ություն, հեռույստացույց — հեռու + յստա + ցույց , ձյունանուշիկ — ձյուն + անուշ + իկ, շնաձուկ — շուն + ա + ձուկ։

86.Տրված բառերի րնդհանուր մասերը գտի՛րդրանց ուղիղ ձևերը գրի´ր և տրված բառերը  բացատրի´ր:

Օրինակ՝

բարեսիրտ, բարեկամ, բարեսեր, բարետես: — Բարի:

Բարեսիրտ — բարի սիրտ ունեցող:

Բարեկամ — բարին կամեցող:

Բարեսեր — բարին (բարի բան) սիրող:

Բարետես — բարի (գեղեցիկ) տեսք ունեցող:

ա) Կտցաձև, կտցահարել, կտցաչափ — կտուց:

Կտցաձև — կտուցի ձև ունեցող

կտցահարել — կտուցով հարվածել

կտցաչափ — կտուցի չափ ունեցող

բ) Ուղղագրություն, ուղղագիծ, ուղղամիտ, ուղղություն — ուղիղ:

Ուղղագրություն — ուղիղ գրություն

ուղղագիծ — ուղիղ գիծ

ուղղամիտ — ուղիղ միտք

գ) Ուղեկից, ուղևոր, ուղեմոլոր, ուղևորվել — ուղել:

Ուղեկից — մարդ վորը ցույց է տալիս ճանապարհը

ուղևոր — հետիոտն

ուղեմոլոր —

ուղևորվել- ճանապարհ ընկնել

87․ Պարզի՛ր, թե Ա և Բ բառախմբերն ի՛նչ սկզբունքով են կազմված։ Այդ բառախմբերը լրացրո՛ւ։

Ա․ Ջրառատ, ջրային, ջրիկ, ջրվեժ, հողագործ, հողողեն, հողոտ, աբհող, ․․․։

Բ․ Ջուր, հող, ․․․։

Ա․ Ջրառատ, ջրային, ջրիկ, ջրվեժ, հողագործ, հողեղեն, հողոտ, աբհող, այգեպան, այգեստան, այգեկութ, այգեգործ, ձկնապուր, ձկնորս, շնաձուկ, ձկնկուլ, ձկնային, հացառատ, հացային, հացեղեն, հացթուխ, հացենի։ Բաղադրյալ բարդ և ածանցավոր բառեր են: Կազմված են մեկից ավելի արմատներով և ածանցներով:

Բ․ Ջուր, հող, այգի, ձուկ, հաց։ Պարզ բառերն են:

89․  Բառերը բաղադրիչների բաժանի՛ր։ Արմատներով ինչո՞վ են միանում։

Մարդամոտ, լուսամուտ, ծնողասեր, գորգագործ, փառատոն։

Մարդ+ա+մոտ, լուս+ա+մուտ, ծնող+ա+սեր, գորգ+ա+գործ, փառ+ա+տոն։ Արմատները միանում են ա հոդակապով;

90․ Տրված արմատներով բաղադրյալ բառեր կազմի՛ր։

Սառն (սառ), միտ (մտ), մուր (մր)։

Սառնանուշ, սառնամանիք, սառնարան,սառույց, սառցե, մտածել, մտորել, մտավոր, մտածկոտ, մրոտ:

91․ Տրված բառերը կազմող մասերն առանձնացրո՛ւ։ Արմատներն ընդգծի՛ր։

Օրինակ՝

Մայրություն – մայր+ություն

Անամոթ – ան+ամոթ

Ամպոտ, քարոտ, օդային, անշնորհք, դժգոհ, հեռավոր, բարություն, գրավոր, անորոշ, տհաճ։

Ամպոտ- ամպ+ոտ

քարոտ – քար+ոտ

օդային – օդ+ային

անշնորհք – ան+շնորհք

դժգոհ – դժ+գոհ

հեռավոր – հեռ+ավոր

բարություն – բար+ություն

գրավոր – գր+ավոր

անորոշ – ան+որոշ

տհաճ – տ+հաճ

92. Ամեն շարքից մի բաղադրիչ ընտրի՛ր և բաղադրյալ բառեր կազմի՛ր (քանիսը կստացվի)։

Ա․ Թութ, կարմիր, փուշ, ոսկի, տուն, գույն, կաթ(ն), խորհուրդ։

Բ․ Ան-, -յա, -ենի, -ոտ, -արան, -ավուն, -եղեն, -ավոր։

Թթենի, կարմրավուն, անփուշ, փշոտ, ոսկեղեն, ոսկյա,  անտուն, անգույն,  գունավոր, կաթոտ, կաթնեղեն, խորհրդարան, խորհրդավոր։

Ինձ մոտ ստացվեց 13 բառ։

93․ Նախորդ վարժության Ա և Բ խմբերի տարբերությունները բացատրի՛ր։

Ինչպե՞ս կանվանես Բ խմբի մասնիկները։

Ա խմբի բառերը պարզ բառերն են։

Բ խմբի բառերը ածանցավոր բառեր են։

Բ խմբի մասնիկները ածանցներ են։

Մայրենի

ծիրանի Ծառ

Մաս առաջին

Յուլիսիս Մաքոլին շատ վաղ արթնացավ և արևի տակ առաջին ճառագայթների տակ թռչկոտելով գնաց կով ունեցող հարևանի բակի ուղղությամբ։ Բակ հասնելով, Յուլիսիսը տեսավ կովը։ Փոքրիկ տղան կանգնեց և երկար դիտում էր։ Վերջապես կովատերը դուրս եկավ տնակից՝ ձեռքին մի դույլ և մի աթոռակ։ Մարդը մոտեցավ կովին և սկսեց կթել։ Յուլիսիսը ավելի մոտեցավ և կանգնեց մարդու ճիշտ ետևը։ Եվ, որովհետև դեռևս լավ չէր տեսնում, նա ծունկի եկավ համարյա կովի տակ։ Մարդը տղային տեսավ, բայց ոչինչ չասաց։ Նա շարունակեց կթել։ Իսկ կովն ահա շրջվեց և նայեց Յուլիսիսին, Յուլիսիսն էլ նայեց կովին։ Ըստ երևույթին, կենդանուն դուր չեկավ տղայի այդքան մոտ լինելը։ Յուլիսիսը ելավ կովի տակից, հեռացավ և շարունակեց դիտել։ Կովը իր հերթին նայում էր Յուլիսիսին այնպես, որ փոքրիկ տղան հասկացավ, որ իրենք բարեկամացան։

Տուն վերադառնալու ճանապարհին Յուլիսիսը կանգ առավ դիտելու, թե ինչպես է մյուս հարևանը ամբար շինում։ Այդ մարդը շատ բարձրահասակ էր, նյարդային և անհամբեր. նա չպետք է ձեռնարկեր այդպիսի աշխատանք։ Նա կատաղությամբ էր աշխատում, ամեն տեսակ սխալներ թույլ տալիս, Յուլիսիսը դիտում էր նրան ու ոչինչ չէր հասկանում։

Յուլիսիսը Սանթա Կլարա պողոտա վերադարձավ ճիշտ այն ժամանակ, երբ միստր Արենան հեծանիվով աշխատանքի էր գնում։ Մերի Արենան դռնից ձեռքով հրաժեշտ տվեց հորը և տուն մտավ։

Շաբաթ էր, Իթաքայի դպրոցականների ամենասիրելի օրը։ Փոքր- ինչ հեռու գտնվող մի տնից դուրս եկավ ութ֊ինը տարեկան մի տղա։ Յուլիսիսը ձեռքով ողջունեց այդ տղային և տղան պատասխանեց։ Այդ տղան Լայոնել Քեբոտն էր, որին թեև հարևանները հիմար էին համարում, սակայն մարդկային մի մեծ էակ էր, հավատարիմ, բարի և վեհանձն։ Մի պահ հետո Լայոնելը նորից նայեց Յուլիսիսին և, չիմանալով անելիքը, դարձյալ ձեռքով ողջունեց։ Յուլիսիսը պատասխանեց։ Այսպես այդ փոխադարձ ողջույնը շարունակվեց կանոնավոր ընդմիջումներով, մինչև որ Արայի մթերային խանութի կողքի տնից դուրս եկավ Օգյուստ Գոթլիբը։

Օգին թաղի երեխաների առաջնորդն էր դարձել այն օրվանից, ինչ Հոմեր Մաքոլին, տասներկու տարեկան դառնալով, հրաժարվել էր այդ դիրքից։ Նոր առաջնորդը նայեց շուրջը, տեսնելու համար, թե հետևորդներից ովքեր են ներկա։ Նա ահամարհեց Լայոնելին՝ իբրև հիմարի և Յուլիսիսին՝ իբրև փոքրի, սակայն ողջունեց երկուսին էլ։ Ապա գնաց փողոցի կենտրոնը և սուլեց՝ լրագրավաճառ տղաներին հատուկ ոճով։ Դա մի զիլ սուլոց էր շատ հեղինակավոր, խիստ հրամայական ու անպայմանորեն վճռական։ Օգին սպասեց այն մարդու վստահությամբ, որը գիտե, թե ինչ է անում և ինչ արդյունքի պիտի հասնի։ Անմիջապես լուսամուտներ բացվեցին և պատասխան սուլոցներ լսվեցին։ Շուտով մի խումբ երեխաներ վազելով եկան փողոցի անկյունը։ Մի քանի րոպեում խումբը հավաքված էր։ Օգի Գոթլիբը՝ առաջնորդը, Նիքի Փալոդան, Ալֆ Ռայֆը և Շեկ Մանուկյանը։

— Ո՞ւր եք գնում, Օգի,— ասաց Նիքին։

— Գնում ենք տեսնելու, թե Հենդերսոնի ծիրանները հասե՞լ են,— ասաց Օգին։

— Ես կարո՞ղ եմ գալ, Օգի,— հարցրեց Լայոնելը։

— Արի, Լայոնել,— ասաց Օգին,— եթե հասած լինեն, մի քիչ կգողանա՞ս։

— Գողանալը մեղք է,— ասաց Լայոնելը։

— Ճիշտ է, բայց դա չի վերաբերում ծիրաններին,— հանդիսավոր ասաց Օգին,— իսկ դու, Յուլիսիս,— ասաց նա,— գնա տուն։ Սա փոքր տղաների գործը չէ։ Վտանգավոր է։

Յուլիսիսը երեք քայլ հեռացավ, կանգնեց և դիտեց։ Նա վիրավորված չէր Օգիի հրամաններից։ Նա հասկանում էր օրենքը։ Նա պարզապես դեռ պետք եղածին չափ մեծ չէր։ Նա թեև ուզում էր հարգել օրենքը, բայց չէր կարողանում դիմանալ խմբի մեջ լինելու ցանկությանը։

Մաս երկրորդ

Տղաները շարժվեցին դեպի Հենդերսոնի այգին։ Փոխանակ փողոցներով ու մայթերով գնալու, նրանք անցնում էին դատարկ բակերով, մագլցում էին ցանկապատերի վրայով։ Նրանք ուզում էին այդտեղ հասնել դժվարին, արկածախնդրական ճանապարհով։ Որոշ հեռավորությունից նրանց հետևում էր Յուլիսիսը։

— Հասած ծիրանը աշխարհի ամենահամեղ միրգն է,— ասաց Օգին իր խմբի անդամներին։

— Մի՞թե ծիրանը մարտին է հասնում,— հարցրեց Նիքի Փալոդան։

— Նախ, համարյա թե ապրիլն է,— ասաց Օգին,— և երկրորդ, վաղահաս ծիրանը շատ կարճ ժամանակում հասնում է, եթե արև է լինում։

— Վերջերս անձրև էր գալիս,— ասաց Ալֆ Ռայֆը։

— Քո կարծիքով, որտեղի՞ց է ծիրանը սնունդ առնում,— ասաց Օգին,— ջրից և անձրևից։ Ծիրանի համար անձրևը նույնքան անհրաժեշտ է, որքան արևը։

— Ցերեկը՝ արև, գիշերը՝ անձրև,— ասաց Շեկ Մանուկյանը,— տաքացրու և ջուր տուր։ Ես գրազ կգամ, որ այդ ծառի վրա բազմաթիվ հասած ծիրաններ կլինեն։

— Երանի այդպես լինի,— ասաց Ալֆ Ռայֆը։

— Ծիրանների համար դա դեռ շատ շուտ է,– ասաց Նիքի Փալոդան։— Անցյալ տարի հունիսին հազիվ հասան։

— Դա անցյալ տարի էր,— ասաց Օգին,— այս տարին ուրիշ է։

Շուրջ հարյուր մետր հեռավորության վրա տղաները կանգնեցին՝ հիանալու համար այդ հռչակավոր ծիրանի ծառով, որը ամբողջությամբ կանաչ էր, գեղեցիկ, շատ հին՝ շատ մեծ։ Այն կանգնած էր Հենդերսոնի բակի անկյունում։ Տասը տարի էր, ինչ թաղի տղաները հարձակվում էին ծերուկ Հենդերսոնի ծիրանի ծառի վրա։ Հին, կիսաքանդ տան մեջ միստր Հենդերսոնը ամեն գարնան ուրախ անհամբերությամբ սպասում էր նրանց գալուն, միշտ գոհացնելով մանուկներին, որովհետև երևում էր վերջին րոպեին ու, վախեցնելով, փախցնում էր նրանց։ Եվ հիմա էլ լուսամուտի վարագույրի ետևից, միստր Հենդերսոնը գլուխը բարձրացրեց գրքից.

— Օհո՜, մի տեսեք,— ասաց նա ինքն իրեն։— Մարտի մեջ, համարյա ձմռանը, ծիրան գողանալու են գալիս։ Մի սրանց նայեցեք։— Նա նորից նայեց տղաներին, շշնջալով, կարծես թե ինքը դրանցից մեկը լիներ։— Գալիս են ծերուկ Հենդերսոնի ծառից ծիրան գողանալու,— ասաց նա։— Ահա, գալիս են, կամացուկ մոտենում են, հա, հա,— ծիծաղեց նա,– մի դրանց նայիր, նայիր այդ պուճուրին։ Հավատացնում եմ՝ չորս տարեկանից մեծ չի լինի։ Նորելուկ է։ Եկեք, եկեք, մոտեցեք իմ հրաշալի ծառին։ Եթե կարողանայի այս պահին ձեզ համար ծիրանները հասցնել, անպայման կանեի…

Միստր Հենդերսոնը դիտում էր, թե ինչպես Օգին հրահանգում, ուղղություն էր տալիս տղաներին, առաջնորդում էր հարձակումը։ Տղաները աչալրջությամբ շրջապատեցին ծառը։ Նրանց սրտերում վախի ու հույսի խառնուրդ կար։ Եթե նույնիսկ ծիրանները խակ լինեին, գործի էությունը չէր փոխվում, նշանակություն չուներ՝ իրենք հասած ծիրանի գողության էին եկել, թե՝ խակ։ Իհարկե, լավ կլիներ, որ ծիրանները հասած լինեին։ Նրանք վախենում էին Հենդերսոնից, վախենում էին մեղքից, բռնվելու վտանգից և հանցանքից, վախենում էին, որ մի քիչ շատ են եկել, և ծիրանները կարող են խակ լինել։

— Գուցե տանը չէ, Օգի,– շշնջաց Նիքի Փալոդան, երբ տղաները համարյա հասել էին ծառին։

— Տանն է,— ասաց Օգին,— նա միշտ տանն է։ Պարզապես թաքնվում է։ Դա ծուղակ է։ Նա ուզում է մեզ բռնել։ Բոլորդ ուշադիր եղեք։ Դժվար է ասել, թե նա որտեղ կլինի։ Իսկ դու, Յուլիսիս, անմիջապես տուն գնա։

Մաս երրորդ

Յուլիսիսը հնազանդությամբ երեք քայլ ետ գնաց և կանգնեց դիտելու արտասովոր մենամարտը արտասովոր ծառի հետ։

— Հասա՞ծ են, Օգի,— ասաց Շեկը,— ինչ-որ դեղնավուն բան տեսնո՞ւմ ես։

— Միայն կանաչ,— պատասխանեց Օգին։— Դրանք տերևներ են։ Ծիրանները տակն են լինում։ Բոլորդ հանգիստ մնացեք։ Որտե՞ղ է Լայոնելը։

— Ես այստեղ եմ, — շշնջաց Լայոնելը։ Նա սարսափելի վախեցել էր։

— Լավ,— ասաց Օգին,— պատրաստ եղեք։ Հենց որ ծերուկ Հենդերսոնին տեսնեք, փախեք։

— Իսկ որտե՞ղ է նա,— ասաց Լայոնելը այնպես, կարծես Հենդերսոնը կարող էր անտեսանելի լինել և կամ նապաստակից ոչ մեծ մի բան, որը կարող է խոտերի միջից հանկարծ վրա ցատկել։

— Ի՞նչ է նշանակում որտեղ է,— ասաց Օգին,— նա հավանաբար տանն է, բայց երբեք չի կարելի հասկանալ Հենդերսոնին։ Կարող է թաքնված լինել դրսում, ինչ-որ տեղ, սպասելով, որ մեզ անակնկալի բերի։

— Դո՞ւ ես ծառը բարձրանալու, Օգի,— հարցրեց Ալֆ Ռայֆը։

— Հապա էլ ո՞վ,— ասաց Օգին,— իհարկե ես, բայց նախ գոնե տեսնենք ծիրանը հասա՞ծ է։

— Հասած թե խակ,— ասաց Շեկ Մանուկյանը,— մենք պետք է գոնե մի քանի հատ գողանանք։

— Անշուշտ,— ասաց Օգին։— Անշուշտ պետք է գողանանք։ Իսկ եթե հասած է, պետք է շատ գողանանք։

— Իսկ վաղը, կիրակնօրյա դպրոցում, ի՞նչ պետք է ասես, Օգի,— հարցրեց Լայոնելը։

— Ծիրան գողանալը այն գողությունը չէ, որ գրված է Ավետարանում,— ասաց Օգին։— Դա ուրիշ բան է։

— Այդ դեպքում ինչո՞ւ ես վախենում,— հարցրեց Լայոնելը։

— Ո՞վ է վախենում,— ասաց Օգին։— Մենք պետք է պարզապես զգույշ լինենք և վերջ։ Ինչո՞ւ բռնվենք, երբ կարող ենք փախչել։

— Ես ոչ մի հասած ծիրան չեմ տեսնում,— ասաց Լայոնելը։

— Դու ծառը տեսնում ես, չէ՞,— հարցրեց Օգին։

— Ծառը շատ լավ տեսնում եմ,— ասաց Լայոնելը,— բայց միայն այդքանը։ Պարզապես մի մեծ ծառ է, ամբողջությամբ կանաչ։ Բայց, իրոք, շատ գեղեցիկ ծառ է, այնպես չէ՞, Օգի։

Խումբն արդեն ծառի տակ էր։ Յուլիսիսը, մի քիչ հեռվից, հետևում էր նրանց։ Նա բոլորովին չէր վախենում։ Նա ամենևին բան չէր հասկանում, բայց վստահ էր, որ սա շատ կարևոր գործ է՝ և կապված ծառի հետ, և ծիրանի։ Տղաները ուսումնասիրեցին ծիրանենու ճյուղերը, որոնք կանաչ էին, մատղաշ տերևներով։ Ծիրանները բոլորն էլ փոքր էին, շատ խակ և հավանաբար շատ պինդ։

— Դեռ չեն հասել,— ասաց Ալֆ Ռայֆը։

— Ճիշտ է,— ընդունեց Օգին։— Ինձ թվում է, որ մի քանի օր էլ պետք է սպասել։ Գուցե հաջորդ շաբաթ։

— Հաջորդ շաբաթ, անպայման,— ասաց Շեկը։

— Բայց շատ առատ է,— ասաց Օգին։

— Մենք չենք կարող դատարկ ձեռքով վերադառնալ, Օգի,— ասաց Շեկը։— Գոնե մի հատ պիտի քաղենք, խակ թե հասած, գոնե մի հատ, անպայման։

— Օ քեյ,— ասաց Օգին: — Ես մի հատ կքաղեմ, իսկ դուք պատրաստ եղեք փախչելու։— Օգին թռավ, կախվեց մի ցածր ճյուղից։ Խումբը, միստր Հենդերսոնը և Յուլիսիսը հետևում էին նրան հիացումով, զարմանքով և հափշտակությամբ։ Այդ պահին միստր Հենդերսոնը տնակից դուրս եկավ ու կանգնեց աստիճանների վրա։ Բոլոր տղաները ճնճղուկների երամի նման շաղ եկան։

— Օգի՜,— բղավեց Շեկ Մանուկյանը,— Հենդերսոնը։

Ինչպես վախեցած օրանգուտանգը ջունգլիում, Օգին ծառի վրայից նայեց շուրջը, կախվեց մի ճյուղից և իրեն ցած գցեց։ Նա վազել սկսեց ոտքը դեռ գետնին չառած։ Բայց նկատելով Յուլիսիսին, հանկարծ կանգ առավ և գոռաց տղայի վրա.

— Յուլիսի՛ս, վազի՛ր, փախի՛ր։

Սակայն Յուլիսիսը տեղից չշարժվեց։ Նա ոչինչ չէր հասկանում։ Օգին ետ դարձավ, վազեց դեպի տղան, գրկեց նրան ու ետ վազեց, իսկ Հենդերսոնը նայում էր։ Երբ տղաները անհայտացել էին, ու ամեն ինչ նորից խաղաղվել էր, ծերունին ժպտաց, նայեց ծառին։ Հետո շրջվեց ու տուն մտավ։

Մայրենի

Իմ Սահյանական բառարանը

Համո Սահյան «Պապը»

Շիվեր – Բարակ ու դալար ճյուղ, ոստ

Պայտել – ա՜յ իմ սիրուն, որ բանվորին պայտեն, լծեն

Կամեր – Փակ՝ դատարկ տարածություն որևէ սարքի՝ գործիքի մեջ, գնդակի ռետինե ներդիր:

Մարգ – Բանջարանոցում ակոսներով առանձնացված հողակտոր՝ որոշ մշակույթի համար, ածու

Մանգաղ – Գյուղատնտեսական ձեռքի գործիք՝ կորացրած սուր բերանով և կարճ կոթով՝ խոտ և հացաբույսեր հնձելու համար