Մայրենի

Իմ Սահյանական բառարանը

Համո Սահյան «Պապը»

Շիվեր – Բարակ ու դալար ճյուղ, ոստ

Պայտել – ա՜յ իմ սիրուն, որ բանվորին պայտեն, լծեն

Կամեր – Փակ՝ դատարկ տարածություն որևէ սարքի՝ գործիքի մեջ, գնդակի ռետինե ներդիր:

Մարգ – Բանջարանոցում ակոսներով առանձնացված հողակտոր՝ որոշ մշակույթի համար, ածու

Մանգաղ – Գյուղատնտեսական ձեռքի գործիք՝ կորացրած սուր բերանով և կարճ կոթով՝ խոտ և հացաբույսեր հնձելու համար

Մայրենի

Գործնակն աշխատանք

53.Կետերի փոխարեն գրի´ր  տրված հոմանիշներից մեկը (ամենահարմարը):

Մեկ էլ, թթի կարմիր շիրան պռոշներին, ներս ընկավ պուճուր տղան՝ շոգից կարմրած այտերով (թշերով, այտերով):
Հյուրը քթի տակ բարի ժպտում (հռհռում, քմծիծաղում, ծիծաղում, ժպտում) էր երեխայի շատախոսության վրա:
Առաջ բերեցին նրա զտարյուն (ազնվատոհմ, վեհազգի, զտարյուն) նժույգը:
Լքված նավը կամաց-կամաց խորտակվում (սուզվում, իջնում, խորտակվում, ընկղմվում) էր:
Նրա բոլոր հույսերը խորտակվում (սուզվում, խորտակվում,ընկղմվում) էին:

54.Տրված բառերն ըստ հոմանիշության բաժանի´ր հինգ խմբի:

Մնացուկ, ոստ, մնացորդ, շյուղ, թափոն, մառան, նկուղ, կասկած, թերմացք, նախատինք, տարակույս, պարսավանք, հանդիմանություն, տարակուսանք, շտեմարան, երկմտություն, թափթփուկ, շիվ, կշտամբանք, ճյուղ, ավելցուկ, անարգանք:
Մնացուկ    Ոստ         մառան     նախատինք              կասկած
Մնացորդ   շյուղ        նկուղ         պարսավանք           տարակույս
թերմացք    շիվ      շտեմարան   կշտամբանք            երկմտություն                  
 թափթփուկ ճյուղ                          անարգանք տարակուսանք
ավելցուկ հանդիմանություն
թափոն                                                                                                         
55.Սխալ կամ ոչ տեղին գործածված բառերը գտի´ր և ուղղի´ր՝ դրանց հոմանիշները գրելով:

Մի դեռահաս աշակերտ կա մեր դասարանում:

Հիվանդին լավ նայիր, որ շուտ լավանա:

Տարվա վերջում մի անակնկալ էլ կար:

Մատանու քարը գլորվեց մինչև անծանոթի կոշիկն ու հանգստացավ:

56.Բառերը գույգ- զույգ խմբավորի´ր  ըստ օրինակիԵթե մոտնման իմաստ ունեցող բառերը հոմանիշներ ենինչպե՞ս կկոչվեն հակառակ իմաստ ունեցողները:

Օրինակ`

բարձր – ցածր,

 տալ – վերցնել:

Միշտ-երբեք, անարատ-արատավոր, ոչնչացնել-վերականգնել, արատավոր-մաքուր, բացահայտ-թաքուն, թույլ-ամուր, վերջին-առաջին, համաձայնել-մերժել, հանգստանալ-աշխատել, գտնել-կորցնել, երբեք-միշտ, հավաքել-ցրել, աջ-ձախ, արթուն-քնած, քնած-արթուն, հրաժարվել-համաձայնվել, առաջին-վերջին, գաղտնի-բացահայտ, ամուր-թույլ, աշխատել-հանգստանալ, ընդունել-մերժել, կորցնել-գտնել, ստեղծել-ոչնչացնել, վատնել-վաստակել, մերժել-համաձայնել, ձախ-աջ:

Մայրենի

ՀՆՉՅՈՒՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

1.Տառերի անունները կարդա´:

Ա ա -այբ​Ժ ժ- ժե​ճճ — ճե        Ռ ռ — ռա

Բ բ-​բեն​Ի ի — ինի​Մ մ- մեն​Ս ս — սե

Գ գ-​գիմ​Լ լ- լյուն​Յյ-հի​          Վ վ — վեվ

Դ դ-​դա​Խ խ – խե​Ն ն – նու​Տ տ — տյուն

Ե ե -​Եչ​Ծ ծ – ծա​Շշ- շա​Ր ր — րե

Զզ-​զա​Կ կ – կեն​Ո ո — ո (վո)  Ց ց — ցո

էէ-​Է​Հ հ – հո​Չչ- չա  ​ՈՒ ու – ու

Ը ը-​ըթ​Ձ ձ — ձա​Պ պ – պե​Փ փ — փյուր

Թ թ​- թո​Ղ ղ — ղատ​Ջջ-ջե          ֊Քք-քե

Եվ և — և

О о — о

Ֆֆ-ֆե

2.Ինչո՞ւ են հայերեն տառերը միասին «այբուբեն» կոչվում: Ի՞նչ է նշանակում «Այբբենարան»:

Այբուբենի ուսուցման դասագիրք:

3.Տրված տառերն այբբենական կարգով դասավորի´ր: Ո՞ր տառերն են դուրս մնացել:

Ճ, ջ, ժ, ձ, յ, ռ, ր, ց, է, ղ, փ,բ, ս, մ, ո, կ, ը, թ, ծ, վ, գ, ե, ա, ն, ի, տ, հ, պ:

Ա, բ, գ,  ե, է, ը,թ,ժ,ի,ծ,կ,հ,ձ,ղ,ճ,մ,յ,ն,ո,պ,ջ,ռ,ս,վ,տ,ր,ց,փ,

Դ,զ,լ,խ,շ,չ,ու,ք,և,օ,ֆ,

4.Զննի՛ր ուղղագրական բառարանը և պարզի՛ր, թե բառերն ինչպե՛ս (ինչ կարգով) են դասավորված:

Ուղղագրական բառարանում բառերը դասավորված են ըստ այբբենական կարգի։

5.Տրված բառերն այբբենական կարգով դասավորի՛ր:

Եղինջ, շյուղ, պատշգամբ, դարպաս, թակարդ, կաթսա. սրճեփ:

դարպաս, եղինջ,թակարդ,կաթսա,շյուղ,պատշգամբ,սրճեփ,

6.Տրված բառերն այբբենական կարգով դասավորի՛ր:

Մթերք, մղկտալ, մողես, մխիթարել, մատյան, միլիոն, մրջյուն, մեղավոր:

Մատյան,մեղավոր,մթերք, միլիոն, մխիթարել,մղկտալ,մողես,մրջյուն,

7.Տրված բառերն այբբենական կարգով դասավորի՛ր:

Երբևէ, որևէ, այժմյան, դաստիարակ, գաղտնի, ելևէջ, արդուկ, երբեք, գզվռտոց, երախտիք, որևիցե, զվարթ, ականջօղ, բերրի, օրրան, տարրական, մրրիկ, թղթակից, զարթնել, հեքիաթասաց:

Ականջող,այժմյան,արդուկ,բերրի,գաղտնի,գզվռտոց,դաստիարակ,երբեք,երբևէ,երախտիք,ելևէջ,զարթնել,զվարթ,թղթակից, հեքիաթասաց,մրրիկ,որևէ,որևիցե,տարրական։


8.Այբբենական կարգով դասավորի՛ր՝

ա) սենյակիդ իրերի անունները,լամպ, խաղալիքներ,ծաղիկ,մահճակալ,պահարան։

բ) սիրածդ գրքերի անունները, Աստվածաշունչ,Երկարագուլպա պիպին,Հայդի,

գ) անուններն այն առարկաների, որոնք կուզենայիր ունենալ:

9.Մեկ տառ փոխելով տրված բառերից ստացի՛ր նոր բառեր:

Օրինակ՝

որդ — արդ (հիմա), երդ-երգ, որբ-որդ, որթ-որբ, որձ-որս, որմ-որթ (պատ), որջ-արջ, որս:

Հորդ-, հարդ-մարդ, ուղտ-աղտ, աղտ-ուղտ, գիրք-գիրկ:

10.Խմբերից ընտրի՛ր իմաստով մոտ մեկական բառ և զույգեր կազմիր:

Ա. Հնչել, հնչյուն, բարեհունչ, հնչեղ:

Բ. Գեղեցկաձայն, ձայնել, ձայնեղ, ձայն:

Գեղեցկաձայն հնչել,ձայնեղ հնչյուն, բարեհունչ ձայնել,հնչեղ ձայն։

Լրացուցիչ

Ի՛նքդ փորձիր նմանատիպ առաջադրանքներ կազմել։

Կարդում ենք Սարոյան․ Կարդա՛ առակը և կատարի՛ր առաջադրանքները։

Կարդա՛ <<Գեղեցիկ սպիտակ ձիու ամառը>> պատմվածքի առաջին հատվածը։

Գործնական քերականություն փաթեթից կատարի՛ր տրված առաջադրանքները։

23. Տրված բառերի մեջ մտնող հնչյունները գրի՛ր (փակագծում տրված Է, թե քանի՞ հնչյուն կա):

Օրինակ՝

ասեղ (4) — ա, ս, ե, ղ:

Արմատ (5), երերալ (7), երազ (5), որոտ (5), տերև (5), որոշում (7), երևելի (8):

24.Հաշվի´րթե տրված բառերի  մեջ քանի՞ տառքանի՞ հնչյուն կա:

Օրինակ՝

եղևնի — 5 տառ, 7 հնչյուն:

Երիտասարդ, ոլոռ, ողնաշար, հրշեջ, գրքույկ, բարև, կարևոր, բաճկոն, ոտք, երամ:

Հիշի՛ր

Հնչյունը լսվում  և արտասանվում է, իսկ տառը գրվում  է: Տառը հնչյունի նշանն է:

Հայերենում երեսունվեց հնչյուն կա: Դրանք արտահայտվում են երեսունինը տառերով:

Երեսունվեց հնչյուններից վեցը ձայնավորներ են (ա, է, ը, ի, օ, ու), իսկ երեսունը՝ բաղաձայններ (բ, գ, դ, զ, թ, ժ, լ, խ, ծ, կ, հ, ձ, ղ, ճ, մ, յ, ն, շ, չ, պ, ջ, ռ, ս, վ, տ, ր, ց, փ, ք, ֆ):

Է և ե տառերը  է հնչյունի նշաններն են:

Օ և ո տառերը  օ հնչյունի նշաններն են:

Ե և ո տառերը կարող են մեկից ավելի հնչյուն արտահայտել (ե-յէ, ո-վօ):

Մեկից ավելի հնչյուն է  արտահայտում նաև և տառը (կա՛մ էվ, կա՛մ  յէվ):

Մայրենի

Վիլյամ Սարոյան. Նապաստակն ու առյուծը

Երեկոյան, քնից արթնանալով, առյուծն սկսում է մռնչալ՝ արթնացնելով անտառի հեռու ծայրերում քնած կենդանիներին: Արթնանում է նաև մի նապաստակ, որ տեսնելով մյուս կենդանիներին փախչելիս ու թաքնվելիս, ասում է.

-Ինչո՞ւ պիտի առյուծն այդպես ահարկու մռնչա, և բոլորը փախչեն ու թաքնվեն; Ինչ է, չե՞մ կարող ես էլ նրա պես մռնչալ, որ մեծից փոքր վախից սրտաճաք լինեն։

Եվ նապաստակը թոքերը պատռելով փորձում է առյուծի պես մռնչալ, բայց ողորմելի ճվճվոց է դուրս գալիս: Հենց այդ պահին մի սոված աղվես է անցնելիս լինում; Լսելով նապաստակի ճվճվոցը, նա գալիս է, ճանկում մեծամիտի գլուխը և ասում.

-Սրանից հետո լավ հիշիր՝ դու նապաստակ ես, ոչ թե՝ առյուծ:

Ասում է և ուտում հիմար նապաստակին:

Առաջադրանքներ

1. Ուշադի՛ր կարդա առակը։ Նշի՛ր առակի հերոսներին և բնութագրի՛ր նրանց։

2. Ո՞րն է այս առակի խորհուրդը։ Մեկնաբանի՛ր։

3. Առակի ասելիքը բնորոշող ասացվածքներ գտի՛ր:

4. Paint ծրագրով նկարի’ր առակի քեզ ամենից դուր եկած հատվածը:

5. Խորհո՛ւրդ տուր այս առակի հերոսներին:

Լրացուցիչ աշխատանք

1. Կարդացե՛ք դերերով և ձայնագրե՛ք. Աշխատանքը կարող ես կատարել բակի ընկերներիդ կամ ընտանիքիդ անդամների հետ;

2. Համապատասխան երաժշտության կամ նկարաշարի համադրումով, քեզ ծանոթ մոնտաժային ծրագրի օգնությամն ուսումնական նյութ պատրաստի՛ր և հրապարակի՛ր քո բլոգում:

3. Խորհուրդներդ մուտքագրի՛ր այս էջի ,,ավելացնել կարծիքներ,, բաժնում: