Без рубрики

․Վերլուծություն

Ապագայի համար
Մեզանում ասում են. «Ով որ ընկուզենի բուսցնի, նրա պտղիցը չի ուտիլ», որովհետև մի
քանի տարի է տևում մինչև նրա պտուղ տալը:
Քասի ապերը սովորություն ուներ ամեն տարի ընկույզներ ցանելու, և արդեն նորաբույս
ընկուզենիներ ուներ մի քանի մարգ, որտեղից հանում ու տնկոտում էր այգու ափերում:
Քասի ապոր հարևան Կիրակոսը, որ թեև դեռ երիտասարդ, բայց մի անհեռատես և ծույլ
մարդ էր, ծիծաղում էր ծերունու վրա և ասում

Ա˜յ հալևոր, ինչո՞ւ ես չարչարվում, ոտիդ մեկը գերեզմանումն է, դու հո դրա պտղիցը չե՞ս
ուտելու, էլ ո՞ւմ համար ես տնկում այդ ծառերը:

Քեզ համար եմ տնկում, Կիրակոս, քեզ համար, — պատասխանում է ալևոր Քասին, — քեզ
ու քեզ նմանների համար եմ տնկում, որ սրա պտղիցն ուտեք և ինձ ողորմի տաք:

Оставьте комментарий